Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ծախ­սե­րը պետք չէ հե­տաձ­գել». տնտե­սա­գե­տը՝ վե­րա­բաշ­խում­նե­րի ան­խու­սա­փե­լի­ու­թյան, նաև բիզ­նե­սի ու պե­տու­թյան օրա­կար­գե­րի մա­սին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գնահատելով այն ազդակները, որոնք կան տնտեսական բարոմետրի իմաստով, այս պահին առանձնապես խաթարումներ չեմ տեսնում: «Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք պատերազմական իրավիճակում տնտեսությունն ակտիվ ու կայուն պահելու տեսանկյունից գործարար հանրության, ինչպես նաև քաղաքացիների ու պետության անհրաժեշտ քայլերին:

«Ինդիկատորներն աշխատում են, հատկապես ֆինանսական համակարգը կայունությամբ է բնութագրվում, փոխարժեքն էլ, ըստ էության, կայուն է: Այսինքն, այն ազդակները, որոնք բիզնեսին շահագրգռում կամ մոտիվացնում են իր գործը շարունակելու, նաև իր ընթացիկ գործարքներն ապահովելու իմաստով, նորմալ իրականացվում են: Մյուս կողմից՝ պատերազմը հսկայական ռեսուրսներ է պահանջում, և, բնականաբար, բյուջեի վրա ծանրաբեռնվածությունն ավելացել է, այն որոշակի ազդեցություն է ունեցել նաև բիզնեսի վրա: Բոլոր դեպքերում, բիզնեսն ու պետությունն ունեն իրենց օրակարգերը, ամբողջ հարցը կոորդինացնելու մեջ է. մեզ մոտ թե՛ կառավարության, թե՛ կենտրոնական բանկի համակարգերը կայացած ինստիտուտներ են, իրենց անելիքները լավ գիտեն: Մյուս կողմից էլ հասարակության տրամադրվածությունն է, որ ազդում է այս ամենի վրա»,-ասաց տնտեսագետը:

Նա շեշտեց, որ ընդհանրապես այն ֆոնը, որը կա վերջին 7-8 ամիսներին և կապված է պանդեմիայից բխող բացասական ազդակների հետ, ընդհանուր մթնոլորտ է ձևավորել. «Ընդհանուր առմամբ, այն ազդել է տնտեսական ակտիվության վրա: Հիմա որոշ չափով թե՛ տնտեսական աճի, թե՛ հարկային մուտքերի և թե՛ ծախսային մասով որոշակի վերաբաշխումներ կան: Բյուջետային վերաբաշխումներ եղան նաև պարտք ներգրավելու տեսանկյունից, որոնք այս իրավիճակում, ինչն անվանում ենք պատերազմական կամ ֆորսմաժորային, միանշանակ տեղին ու անխուսափելի են: Բնական է՝ նոր զենքեր, զինատեսակներ, նոր միջոցներ են հարկավոր, որոնք նաև ծախսեր են ենթադրում:

Անդրադառնալով արդեն ոչ թե գործարար, այլ հասարակական հատվածին ու պահանջվող վարքագծին այս իրավիճակում՝ Ատոմ Մարգարյանը նշեց. «Առհասարակ, յուրաքանչյուր ընտանիք ինքն է որոշում իր ծախսերի օրակարգը: Ընդհանրապես, իհարկե, ծախսերը պետք չէ հետաձգել. բոլոր դեպքերում մակրոմակարդակի առումով պահանջարկը ձևավորող բաղադրիչներից մեկը հենց անձնական սպառման ծախսերն են, որոնք մի զգալի մասով կատարվում են վարկային կամ փոխառու միջոցների հաշվին»: Տնտեսագետի դիտարկմամբ, առհասարակ, ֆորսմաժորային իրավիճակները խորհելու տեղիք են տալիս հաստատված տնտեսական մոդելի ու քաղաքականության առումով, որոնք միշտ ենք ունեցել:

«Հատկապես ռեսուրսների հասանելիության իմաստով բավականաչափ լուրջ խնդրներ ունենք: Այդ հարցերն այս կառավարության օրակարգում եղել են, բայց այս ամենի ավարտից հետո, երևի թե, պետք է լրջորեն մտածել այն հարցի շուրջ, թե ընդհանրապես ինչպիսին են ռեսուրսների հասանելիության համակարգերը, մեր ռեսուրսային պոտենցիալը: Խոսքը բոլոր ռեսուրսների մասին է: Առաջին հերթին բնական մենաշնորհ հանդիսացող ոլորտներում գնակազմավորման, գնագոյացման, ծախսային բոլոր բաղադրիչների մասին է:

Նման իրավիճակներում խնդիրները բավականաչափ տեսանելի են, որոնց հետագայում պետք է ուշադրություն դարձնել: Ընդհանրապես, կարծում եմ, որ պետք է փոխել տնտեսական մոդելի ողջ տրամաբանությունը և քաղաքականության շեշտադրումները: Խոսքը հատկապես կառուցվածքային քաղաքականության մասին է: Միշտ ասվել է, որ տնտեսությունը պետք է բարձր տեխնոլոգիական ուղղվածություն ունենա: Դա ինչ-որ ուղղություններով, օրինակ՝ ՏՏ-ի մասով իրացվել է, բայց այդ տեխնոլոգիաները պետք է զարգանան ու ավարտուն պրոդուկտներ դառնան: Օրինակ՝ ԱԹՍ-երի կամ դրանց դեմ պայքարելու միջոցների տեսանկյունից շատ մեծ անելիքներ կան:

Դրա համար մարդկային ռեսուրս ու պոտենցիալ ունենք, բայց քաղաքականությունը դրա պատվիրատուն պետք է լինի: Հիմա պատերազմը ստիպելու է, հարկադրելու է, որ տնտեսական թե՛ գաղափարախոսության, թե՛ քաղաքականության ամբողջ համակարգը վերանայվի»,-ընդգծեց մեր զրուցակիցը: Ատոմ Մարգարյանի խոսքով, Հայաստանը փոքր ներքին շուկա ունեցող երկիր է. «Ըստ այդմ՝ բարեկեցիկ, բարձր կենսամակարդակ ունեցող, նաև պաշտպանված ու հզոր ռազմարդյունաբերական համալիր ունեցող երկիր դառնալու համար իր քաղաքականությունը պետք է կառուցի այնպես, որ արտահանումը բազմակի անգամ գերազանցի ներմուծմանը: Դա հնարավոր է այն ժամանակ, երբ ունես այնպիսի պրոդուկտներ, որոնց կարիքն ունեն արտաքին շուկաները: Եթե նայենք, թե թուրքական Bayraktar-ներն ինչ բաղադրիչներից են կառուցված, ապա Թուրքիայի կողմից, կարելի է ասել, միայն թիթեղն է ու էժան աշխատուժը:

Հիմնական բաղադրիչները կանադական կառավարման համակարգերն են, կան գերմանական, նաև իսրայելական որոշ բաղադրիչներ: Բերում, հավաքում են ու ասում՝ թուրքական է: Իրականում չունեն այդ բաղադրիչները ստեղծելու կարողությունը, բայց մենք ունենք: Մենք կարող ենք մերը ստեղծել, բայց քաղաքականությունը պետք է այդպիսին լինի: Խոսքը և՛ ինստիտուցիոնալ լուծումների, և՛ հարկային, և՛ կարգավորումների, և՛ դրամավարկային քաղաքականության մասին է: Միայն դրանք համադրելով կարելի է ստանալ իրավիճակ, երբ բիզնեսն իր համար ներդրումների ասպարեզ չի տեսնի առևտուրը, հերթական սուպերմարկետը կառուցելը, ձեթ բերելն ու այն եռակի թանկ վաճառելը:

Ձեթ բերողին էլ պետք է ասել՝ այդ ապրանքի վաճառքից 5 տոկոսից ավելի շահույթ չես կարող ունենալ, եթե ցանկություն ունես միջոցներ դնել բարձր տեխնոլոգիաների մեջ, այնտեղ շահույթի վերին շեմ սահմանված չէ: Սա լուծումներից մեկը կարող է լինել, ինչն այլ կերպ անվանվում է կառուցվածքային և սելեկտիվ կամ ընտրողական հարկային քաղաքականություն: Նույնը նաև վարկային ռեսուրսների հասանելիությանը կարող է վերաբերել: Այսինքն, պայմանական ասած, եթե ձեթի բիզնեսով ես զբաղված, ոչ մի սուբսիդիա չես կարող ունենալ, բայց եթե զբաղված ես ԱԹՍ-երի կամ դրանց դեմ պայքարի միջոցների արտադրությամբ, կսուբսիդավորեմ»:

Ատոմ Մարգարյանի հետ զրույցում անդրադարձանք նաև մի խնդրի, որը վերաբերում է գովազդային արշավներին: Նշենք, որ պատերազմի առաջին օրերից շատ բիզնեսներ դադարեցրել են իրենց գովազդային արշավները՝ հաշվի առնելով մի քանի հանգամանք: Միևնույն ժամանակ, սակայն, այսօր արդեն, մասնագետների կարծիքով, գովազդի բացակայությունը իր բացասական ազդեցությունն է ունենում բիզնեսի վրա: Տնտեսագետն այս իրավիճակում ողջամիտ ու օպտիմալ լուծումների անհրաժեշտության մասին ընդգծեց. «Մեր հասարակության նյարդերը լարված են, և, այո, գովազդների ակտիվությունը ինչ-որ տեղ նպատակահարմար չէ:

Բայց սկզբունքորեն բիզնեսն առանց գովազդի դժվար է բիզնես կոչել: Բայց գովազդ էլ կա, գովազդ էլ: Տնտեսագետներս լավ գիտենք, որ գովազդը նաև ասիմետրիկ ինֆորմացիա է ստեղծում: Այսինքն, ոչ միայն տեղեկացնում է, այլև ապատեղեկացնում է: Խնդրահարույց կողմ կա, բայց եթե ունես բոլորովին նոր ապրանք, որն իր պարամետրերով, իր որակով հայտնի չէ, դու գովազդով տեղեկացնում ես, ապրանքի առավելությունն ես ի ցույց դնում, ինչն անհրաժեշտ է այնքանով, որքանով… Ինչևէ, ցանկացած բիզնեսի համար անգամ այսպիսի ֆորսմաժորային իրավիճակներում լավագույն ելքը կլինի իր գովազդային արշավների օպտիմալացումը:

Պետք է գովազդել և տեղեկացնել, բայց չափի սահմաններում, իսկ չափը շատ պարզ է որոշվում: Բիզնեսը պետք է կարողանա ուսումնասիրություններ անել ու պարզել իր ապրանքի նկատմամբ պահանջարկի օպտիմալ ու լավագույն մակարդակը: Այսինքն, նաև պարզի, թե այդ գովազդն ինչ է իրեն տալիս, որքանով է ազդում պահանջարկաստեղծ դրական տրենդ ձևավորելու վրա և որքանով է վնասում իրեն, որովհետև գովազդը կարող նաև վնասել բիզնեսին ու շատ մեծ չափերով: Այնպես որ, այս օրերին, բնականաբար, այո, սա խնդրահարույց հարցերից մեկն է:

Չմոռանանք նաև, որ շատ լրատվամիջոցների ֆինանսավորման հիմնական աղբյուրներից մեկը գովազդներն են: Այստեղ կա խնդիր ու կարգավորումների անհրաժեշտություն. բիզնեսի համար իր ապրանքը, ծառայությունները հրամցնելու, գովազդելու ձևը, տեխնիկական ֆորմատները որքանո՞վ են ողջամտության սահմաններում ֆորսմաժորային իրավիճակներում: Այս պարագայում ողջամիտ ելքեր ու օպտիմալ լուծումներ են անհրաժեշտ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ» Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհովՓաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին«Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում էԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող էԱպրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ ԱշոտյանՇատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ ԱբրահամյանԻնչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՌուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետՆոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել էԱլեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄիրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍա 1915թ. Ցեղասպանության, հետո Արցախի շարունակական ընթացքն է. Գառնիկ Դանիելյան Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)UWW-ն որոշում է կայացրել վերանայել Բաքվի մրցաշարում Չամիզո-Բայրամով մենամարտըՍակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան․ Ոսկան ՍարգսյանՍա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ)Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնшմուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Ամենադիտված