Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Գի­տաշ­խա­տող­նե­րը բո­ղո­քի ցույց են կազ­մա­կեր­պել,Հա­յաս­տա­նը դար­ձել է Ֆրան­կո­ֆո­նի­ա­յի մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյան ասո­ցաց­ված ան­դամ.«Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ

Խոհարարի միջազգային օր, Վիճակագրության միջազգային օր, Քենիա՝ Քենիաթայի օր, Ռուսաստան՝ Ռուս կապավորի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1735 –ծնվել է բժիշկ Պետրոս Քալանթարյանը։

1797- վախճանվել է հայազգի պատմաբան Կղեմենս Խոդիկևիչը։

1819 –ծնվել է հայկական ծագումով լեհ դաշնակահար Կարոլ Միկուլին (Կարոլ Պստիկյան)։

1890- ծնվել է սփյուռքահայ հասարակական և մշակութային գործիչ Տիգրան Խրլոպյանը։

1899 –ծնվել է դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Արմեն Գուլակյանը։

1913- ծնվել է ամերիկահայ ռեժիսոր և պրոդյուսեր Մայքլ Հակոբ Հակոբյանը։

1913- վախճանվել է անասնաբույծ Ալեքսանդր Քալանթարը։

1921– Հույն-թուրքական պատերազմների ժամանակ Ֆրանսիան առանձին հաշտություն է կնքել Թուրքիայի հետ, որով հրաժարվել է Թուրքիայի դեմ պայքարից և իր զորքերը հանել է Կիլիկիայից, ինչի հետևանքով փաստացի թուրքերին տրվել է հայկական նոր կոտորածների հնարավորություն:

1925– վախճանվել է ազատագրման շարժման գործիչ Արմենակ Եկարյանը՝ 1915 թվականի Վանի ինքնապաշտպանության ղեկավարներից մեկը։

1989 -Լենինականի (Գյումրի) մոտ վթարվել է Ուլ յանովսկի մարդատար ավիացիայի Ил76 ինքնաթիռ, զոհվել է 15 մարդ։

2002-Հայաստանի 654 համայնքում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

2003-Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի և Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտների շենքի դիմաց բողոքի ցույց են կազմակերպել այդ ինստիտուտների գիտաշխատողները՝ իրենց վրդովմունքն ու ցասումը արտահայտելով մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այդ շենքը Կաթողիկոսական վեհարան կառուցելու նպատակով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին նվիրելու՝ կառավարության որոշման դեմ:

2007- Սիդնեյում հայազգի բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինյանը 12- րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տարել ֆիլիպինցի Ֆեդերիկո Կատուբեյի նկատմամբ` նվաճելով IBO վարկածով առաջին թեթև քաշային կարգում թափուր մնացած աշխարհի չեմպիոնի, ինչպես նաեւ IBF վարկածով Ասիական և Խաղաղօվկիանոսյան գոտու չեմպիոնի կոչումը:

2008- Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ։

2009- Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում սկսվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործով դատավարությունը:

2012-«Տառ-Քարեր» պուրակի բարձրադիր մասում տեղի է ունեցել Քրիստոսի խաչելության տարիքը խորհրդանշող 33 մետր բարձրությամբ Սուրբ խաչի հանդիսավոր բացումը:

ԱՇԽԱՐՀ

1616 - ծնվել է դանիացի անատոմ Թոմաս Բարտոլին, որը հայտնագործել է մարդու լիմֆատիկ համակարգը։

1671 -Նոր Ֆրանսիայի (Հյուսիսային Ամերիկա) բոլոր բնակիչներին խորհուրդ է տրվել ամուսնանալ միայն ֆրանսուհիների հետ։

1696 -Ռուսաստանում բոյարական Դուման որոշում է ընդունել ստեղծել մշտական գործող ռուսական նավատորմ։

1774 -ամերիկյան Մայրցամաքային կոնգրեսը էմբարգո է դրել Մեծ Բրիտանիայի հետ առևտրի վրա։

1803 -ԱՄՆ-ի Սենատը հաստատել է ֆրանսիական Լուիզիանայի գնման գործարքը։

1818- Անգլիան և ԱՄՆ-ն որոշել են, որ Կանադայի և ԱՄՆ-ի միջև սահմանը պետք է անցնի հյուսիսային 49-րդ զուգահեռականով։

1842– տեղի է ունեցել Ռիխարդ Վագների «Ռիենցի» օպերայի պրեմիերան:

1900 –ծնվել է անգլիացի գրող, գրականագետ, հասարակական գործիչ Ջեկ Լինդսեյը։ -Ամուդսենի արշավախումբը ուղևորվել է Հարավային բևեռ։

1916– Սևաստոպոլում պայթել է «Կայսրուհի Մարիա» ռազմական նավը:

1929- ԽՄԿԿ Կենտկոմը պաշտոնապես հայտարարել է ԽՍՀՄ-ում համընդհանուր կոլեկտիվացման գործընթացի մասին։

1944- խորհրդային բանակը և հարավսլավական պարտիզանները համատեղ ազատագրել են Բելգրադը։

1964 - «Ռոլլինգ Սթոունը» առաջին համերգն է տվել Փարիզում, որի արդյունքում ծագած անկարգությունների արդյունքում ձերբակալվել է 150 մարդ։

1964 –վախճանվել է ԱՄՆ-ի 31-րդ նախագահ Հերբերտ Հուվերը։

1968– ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդիի այրին՝ Ժակլին Քենեդին, ամուսնացել է հույն գործարար, միլիարդատեր Արիստոտել Օնասիսի հետ:

1970- կայացել է ԽՍՀՄ-ում ամենահայտնի «Սպորտլոտո» վիճակախաղի առաջին խաղարկությունը:

1977 –ծնվել է ամերիկա-կանադացի ջութակահարուհի Լեյլա Յոզեֆովիչը։

1982– Մոսկվալի Լուժնիկի մարզադաշտում խորհրդային «Սպարտակ» և հոլանդական «Հառլեմ» ֆուտբոլային ակումբների հանդիպման ժամանակ տեղի են ունեցել անկարգություններ, որոնց հետևանքով զոհվել է 66 և վիրավորվել 61 մարդ:

1991 -Բորիս Ելցինը հայտարարել է, որ ԽՍՀՄ արտգործնախարարության գործառույթները փոխանցվում են Ռուսաստանի արտգործնախարարությանը։

1993- Հոլանդիայի կառավարությունը որոշել է արգելել մարիխուանայի վաճառքը արտասահմանյան զբոսաշրջիկներին, սակայն այդ արգելքը չի վերաբերել տեղաբնակներին։

2011- լիբիացի ապստամբներն իր հայրենի Սիրթ քաղաքում հաշվեհարդար են տեսել և սպանել երկրի նախկին ղեկավար Մուամար Քադաֆֆիին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ» Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհովՓաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին«Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում էԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող էԱպրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ ԱշոտյանՇատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ ԱբրահամյանԻնչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՌուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետՆոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել էԱլեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄիրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍա 1915թ. Ցեղասպանության, հետո Արցախի շարունակական ընթացքն է. Գառնիկ Դանիելյան Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)UWW-ն որոշում է կայացրել վերանայել Բաքվի մրցաշարում Չամիզո-Բայրամով մենամարտըՍակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան․ Ոսկան ՍարգսյանՍա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ)Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնшմուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանԲերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության ավելի քան 10 անդամներԱպրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյունԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՔաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ)Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցըԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամԳառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Ամենադիտված