Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Ադրբեջանի դեսպանատունը բողոքի հայտագիր է ուղարկել ՌԴ ԱԳՆ՝ պատգամավորի ԼՂՀ այցի կապակցությամբ

Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի հայտագիր է ուղարկել Ռուսաստանի ԱԳՆ՝ պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցի կապակցությամբ: Աննա Սվետլովայի հեղինակած հոդվածը վերցրել ենք Газета.ru կայքից: 

Ադրբեջանը Ղարաբաղն օկուպացված ադրբեջանական տարածք է համարում: Այս կապակցությամբ դեսպանատունը՝ ցանկալին և իրականը շփոթելով, հայտնել է, իբրև իր գործողությամբ ռուս խորհրդարանականը խախտել է «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանները»:


Տվյալ հայտագրում նաև նշվել է, որ 2020 թվականի հոկտեմբերի 16-ին Միլոնովը հանդիպել է «անջատողական ռեժիմի ղեկավարին և Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանում առանց այդ էլ լարված իրավիճակի սրմանն ուղղված մի շարք սադրիչ հայտարարություններ է արել»:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

website by Sargssyan