Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Կորանվիրոսի երկրորդ ալիքն ու ադրբեջանական տնտեսության անկումը

Տեղի ունեցող զարգացումներից կարող ենք վստահ արձանագրել, որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակի երկրորդ, կամ հերթական ալիքը, լրացուցիչ ճշգրտում է համաշխարհային տնտեսական գործընթացները: Այս օրեին արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է իր ուսումնասիրություն-կանխատեսումը, ըստ որի՝ մակրոտնտեսական ցուցանիշներ կարձանագրվեն տարբեր երկրներում այս տարի, և ինչ գործընթացներ ակնկալել 2021-ին:

Կարծես ոչ մի երկրի եկող տարի չի հաջողվի վերականգնել այս տարվա անկումների ծավալը: Համաշխարհային տնտեսությունը 2021թ. չի հասնի վերականգնել այն ծավալները, որ ուներ 2019-ին: Ըստ այդմ՝ ԱՄՀ-ն կանխատեսում է, որ ադրբեջանական տնտեսության անկումը կկազմի 4 տոկոս, գնաճն այնտեղ այս տարի կկազմի 3 տոկոս, բնականաբար, մեծանում է նաև գործազրկությունը: Հասկանալի է, որ ադրբեջանական վիճակագրական տվյալների նկատմամբ վերապահ պետք է լինել: Բայց դրանք իրական պատկերը թաքցնելով, միևնույն է՝ ընդհանուր տենդենցները սքողել չեն կարող: Ի վերջո, էներգակիրների «ասեղի վրա նստած» երկրների տնտեսությունների նկարագրությունները կարելի է գտնել նաև այլ վերլուծություններում:

Բացի դրանից ներդրումների ընդհանուր ուսումնասիրությունները համարյա միաբերան փաստում են, որ նավթարդյունաբերության ոլորտում այս տարի ներդրումները կրճատվել են մեկ երրորդի չափով: Եթե այս փաստի հետ համադրենք նավթի գնանկման թվերը՝ պարզ կդառնա, որ ադրբեջանական տնտեսությունը ծանր գործընթացում  է ներքաշվել: Հավանաբար հենց դրանով կարելի է բացատրել թուրք-ադրբեջանական ռազմական հիստերիան: Չնայած պաշտոնական վիճակագրության հավաստիացումներին, որ երկրի տնտեսությունը համավարակի պատճառով չի կրճատվելու, բոլորովին այլ փաստեր կան: Գնաճն այս երկրում պաշտոնապես 8.1 տոկոս է, իսկ թուրքական լիրան անցած տարվա նոյեմբերից սկսած արժեզրկվել է 37 տոկոսով: Փաստացի կարող ենք նշել, որ տնտեսական այս վիճակում հայտնված երկրներին հավանաբար հրատապ արտաքին հակառակորդ է պետք: «Բլից-կրիգը» չստացվեց: Տեսնենք՝ այդ երկրների ղեկավարներն ինչ եզրակացության կգան առաջիկա օրերին:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am

website by Sargssyan