ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ադր­բե­ջա­նի ֆի­նան­սատն­տե­սա­կան վի­ճա­կը բա­վա­կա­նին կաթ­վա­ծա­յին ու շատ վատ վի­ճա­կում է»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նավթի համաշխարհային գինն այս օրերին բավականին ցածր է: Նավթի մեկ բարելի արժեքը մոտավորապես 39-40 դոլար է: Սա Ադրբեջանի տնտեսության համար շատ վատ է, որովհետև իրենք իրենց բյուջեն հաշվարկել էին այն տրամաբանությամբ, ըստ որի՝ նավթի մեկ բարելի գինը 55 դոլար է: «Փաստի» հետ զրույցում այս մասին ասաց էներգետիկայի և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվել յանը: «Նավթի գինը գարնանը ընդհանրապես զրոյականին մոտ էր: Եվ եթե հաշվի առնենք, որ այսօր 39-40 դոլար է, դա նշանակում է, որ Ադրբեջանի ֆինանսատնտեսական իրավիճակը բավականին կաթվածային ու շատ վատ վիճակում է: Իրենք նաև բյուջեի կատարման խնդիրներ են ունենալու:

Մեծ հաշվով, հետևանքը բացասական է, որովհետև Ադրբեջանը խորքային կախվածություն ունի հենց նավթից ու դրա գներից: Ճիշտ է, Ադրբեջանը նավթ արտահանող պետություն է, բայց նավթի ընդհանուր շուկայում իր ազդեցությունը մոտ է զրոյի: Ադրբեջանը տիրապետում է նավթի համաշխարհային պաշարների ընդամենը 0,4 տոկոսին: Նման պաշարներով նավթի շուկայի վրա չես կարող ազդել: Հետևաբար, անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա այս տարածաշրջանում, դա չի ազդի նավթի շուկայի վրա: Հակառակը՝ նավթի շուկան է ազդում տարածաշրջանի վրա: Եթե նավթի գներն ընկնում են, Ադրբեջանը հայտնվում է ծանր սոցիալական, ֆինանսական իրավիճակում»,-նշեց մեր զրուցակիցը:

Ըստ Ա. Մանվել յանի, պատերազմ սանձազերծելու պատճառներից մեկը նաև Ադրբեջանի վատ սոցիալ-տնտեսական իրավիճակն էր, որը պայմանավորված էր նավթի ցածր գներով: «Պատերազմի գործոնը պայմանավորված է նաև Ադրբեջանի տնտեսական վիճակով, որն իր հերթին հանգեցնում է շատ ծանր սոցիալական հետևանքների: Պատերազմն իրենց պետք էր նաև նրա համար, որ բնակչության ներքին դժգոհությունը դեպի հայկական կողմ ուղղեին. սա հայատյաց քաղաքականության շարունակությունն է: Ալիևը, հավանաբար, հաշվարկել է, որ եթե հաջողություններ ունենա ռազմաճակատում, այդ հանգամանքն իրեն հնարավորություն կտա խեղդել յուրաքանչյուր տեսակի դժգոհություն:

Ադրբեջանն իր ներքին դժգոհությունները փորձում է կոմպենսացնել հակահայ քաղաքականությամբ՝ ծավալելով ռազմական գործողություններ»,-ընդգծեց փորձագետը: Նրա խոսքով, նախանձելի վիճակում չէ նաև Ադրբեջանի տեղական արժույթը: «Մանաթը խորքային կախվածություն ունի նավթի գներից և նավթից ստացվող եկամուտներից: Նավթի գնի ցանկացած խոշոր տատանում ազդում է մանաթի վրա: Բայց որպեսզի իրենց տեղական արժույթը չընկնի, ինչն ընդհանրապես կործանման կբերի տնտեսությունը, փորձում են գինը արհեստական կերպով պահել: Իրենց կենտրոնական բանկը, որը որոշակի դոլարային ռեզերվներ ունի, այդ ռեզերվների վաճառքի հաշվին փորձում է իր տեղական արժույթի գինը պահել:

Սակայն սա իր հերթին, այսպես ասած, սև շուկա է ստեղծում: Այսինքն, պաշտոնապես մեկ դոլարը մոտ 1,8 մանաթ է, բայց իրականության մեջ՝ սև շուկայում, այդ մեկ դոլարին տալիս են 3 և անգամ հինգ մանաթ: Այսինքն, սա էլ հանգեցնում է բանկային համակարգի ճգնաժամի: Ադրբեջանի բանկային համակարգն ամբողջովին ճգնաժամի մեջ է, բնակչությանը գումար չեն տրամադրում, որովհետև դոլար-մանաթ հաշվարկային մեխանիզմները չեն աշխատում»,-շեշտեց Ա. Մանվել յանը: Անդրադառնալով մի շարք երկրներում նաև Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու պահանջներին, ինչպես նաև թուրքական լիրայի ռեկորդային անկմանը՝ Ա. Մանվել յանը նշեց, որ իրատեսական չի համարում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը: «Եկեք իրականությանը պարզ նայենք:

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Թեթևակի կարող են պատժել, ինչ-որ քայլեր ձեռնարկել, բայց իրենք չեն պատրաստվում Թուրքիային կործանել: Ընդհանուր առմամբ, սակայն, Թուրքիայի տնտեսությունը վերջին տարիներին գտնվում է շատ վատ վիճակում՝ պայմանավորված բոլոր հարևանների հետ ունեցած վատ հարաբերություններով: Այդ ամենը հանգեցրել է Թուրքիայի տնտեսության թուլացմանը, իսկ Արցախում սանձազերծած թուրք-ադրբեջանական հարձակումը վերջնականապես թուլացրեց և՛ տեղական լիրան, և՛ տնտեսությունը:

Պատերազմի գործոնն այդ անկման գործընթացն արագացրեց: Սակայն մյուս կողմից էլ պետք է հաշվի առնենք, որ Թուրքիայի տնտեսությունը շատ ավելի մեծ է և շատ ավելի խորքային կապեր ունի առաջին հերթին ԵՄ-ի, ՌԴ-ի և այլ երկրների հետ»,-եզրափակեց Ա.Մանվելյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular