Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ադր­բե­ջա­նի ֆի­նան­սատն­տե­սա­կան վի­ճա­կը բա­վա­կա­նին կաթ­վա­ծա­յին ու շատ վատ վի­ճա­կում է»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նավթի համաշխարհային գինն այս օրերին բավականին ցածր է: Նավթի մեկ բարելի արժեքը մոտավորապես 39-40 դոլար է: Սա Ադրբեջանի տնտեսության համար շատ վատ է, որովհետև իրենք իրենց բյուջեն հաշվարկել էին այն տրամաբանությամբ, ըստ որի՝ նավթի մեկ բարելի գինը 55 դոլար է: «Փաստի» հետ զրույցում այս մասին ասաց էներգետիկայի և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվել յանը: «Նավթի գինը գարնանը ընդհանրապես զրոյականին մոտ էր: Եվ եթե հաշվի առնենք, որ այսօր 39-40 դոլար է, դա նշանակում է, որ Ադրբեջանի ֆինանսատնտեսական իրավիճակը բավականին կաթվածային ու շատ վատ վիճակում է: Իրենք նաև բյուջեի կատարման խնդիրներ են ունենալու:

Մեծ հաշվով, հետևանքը բացասական է, որովհետև Ադրբեջանը խորքային կախվածություն ունի հենց նավթից ու դրա գներից: Ճիշտ է, Ադրբեջանը նավթ արտահանող պետություն է, բայց նավթի ընդհանուր շուկայում իր ազդեցությունը մոտ է զրոյի: Ադրբեջանը տիրապետում է նավթի համաշխարհային պաշարների ընդամենը 0,4 տոկոսին: Նման պաշարներով նավթի շուկայի վրա չես կարող ազդել: Հետևաբար, անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա այս տարածաշրջանում, դա չի ազդի նավթի շուկայի վրա: Հակառակը՝ նավթի շուկան է ազդում տարածաշրջանի վրա: Եթե նավթի գներն ընկնում են, Ադրբեջանը հայտնվում է ծանր սոցիալական, ֆինանսական իրավիճակում»,-նշեց մեր զրուցակիցը:

Ըստ Ա. Մանվել յանի, պատերազմ սանձազերծելու պատճառներից մեկը նաև Ադրբեջանի վատ սոցիալ-տնտեսական իրավիճակն էր, որը պայմանավորված էր նավթի ցածր գներով: «Պատերազմի գործոնը պայմանավորված է նաև Ադրբեջանի տնտեսական վիճակով, որն իր հերթին հանգեցնում է շատ ծանր սոցիալական հետևանքների: Պատերազմն իրենց պետք էր նաև նրա համար, որ բնակչության ներքին դժգոհությունը դեպի հայկական կողմ ուղղեին. սա հայատյաց քաղաքականության շարունակությունն է: Ալիևը, հավանաբար, հաշվարկել է, որ եթե հաջողություններ ունենա ռազմաճակատում, այդ հանգամանքն իրեն հնարավորություն կտա խեղդել յուրաքանչյուր տեսակի դժգոհություն:

Ադրբեջանն իր ներքին դժգոհությունները փորձում է կոմպենսացնել հակահայ քաղաքականությամբ՝ ծավալելով ռազմական գործողություններ»,-ընդգծեց փորձագետը: Նրա խոսքով, նախանձելի վիճակում չէ նաև Ադրբեջանի տեղական արժույթը: «Մանաթը խորքային կախվածություն ունի նավթի գներից և նավթից ստացվող եկամուտներից: Նավթի գնի ցանկացած խոշոր տատանում ազդում է մանաթի վրա: Բայց որպեսզի իրենց տեղական արժույթը չընկնի, ինչն ընդհանրապես կործանման կբերի տնտեսությունը, փորձում են գինը արհեստական կերպով պահել: Իրենց կենտրոնական բանկը, որը որոշակի դոլարային ռեզերվներ ունի, այդ ռեզերվների վաճառքի հաշվին փորձում է իր տեղական արժույթի գինը պահել:

Սակայն սա իր հերթին, այսպես ասած, սև շուկա է ստեղծում: Այսինքն, պաշտոնապես մեկ դոլարը մոտ 1,8 մանաթ է, բայց իրականության մեջ՝ սև շուկայում, այդ մեկ դոլարին տալիս են 3 և անգամ հինգ մանաթ: Այսինքն, սա էլ հանգեցնում է բանկային համակարգի ճգնաժամի: Ադրբեջանի բանկային համակարգն ամբողջովին ճգնաժամի մեջ է, բնակչությանը գումար չեն տրամադրում, որովհետև դոլար-մանաթ հաշվարկային մեխանիզմները չեն աշխատում»,-շեշտեց Ա. Մանվել յանը: Անդրադառնալով մի շարք երկրներում նաև Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու պահանջներին, ինչպես նաև թուրքական լիրայի ռեկորդային անկմանը՝ Ա. Մանվել յանը նշեց, որ իրատեսական չի համարում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը: «Եկեք իրականությանը պարզ նայենք:

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Թեթևակի կարող են պատժել, ինչ-որ քայլեր ձեռնարկել, բայց իրենք չեն պատրաստվում Թուրքիային կործանել: Ընդհանուր առմամբ, սակայն, Թուրքիայի տնտեսությունը վերջին տարիներին գտնվում է շատ վատ վիճակում՝ պայմանավորված բոլոր հարևանների հետ ունեցած վատ հարաբերություններով: Այդ ամենը հանգեցրել է Թուրքիայի տնտեսության թուլացմանը, իսկ Արցախում սանձազերծած թուրք-ադրբեջանական հարձակումը վերջնականապես թուլացրեց և՛ տեղական լիրան, և՛ տնտեսությունը:

Պատերազմի գործոնն այդ անկման գործընթացն արագացրեց: Սակայն մյուս կողմից էլ պետք է հաշվի առնենք, որ Թուրքիայի տնտեսությունը շատ ավելի մեծ է և շատ ավելի խորքային կապեր ունի առաջին հերթին ԵՄ-ի, ՌԴ-ի և այլ երկրների հետ»,-եզրափակեց Ա.Մանվելյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պենոպլաստ, կպչուն ժապավեն և առանց ղեկի. ինչի՞ց է պատրաստված ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքըԱնընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» կուսակցությունԻրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿԱրմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը կարևորել են ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Հագել են ԱԱԾ աշխատակցի հագուստն ու արել իրենց գործը․ մանրամասներԼրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համարՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբանԹուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելՓաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՌԴ Պետդումայի նախագահը սատարում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենք ընդունելու Վրաստանի մտադրությունըՍամվել Վարդանյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքներից տեղեկություն չունենք. պաշտպան«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասինՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել ենԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներինԱրտակ Ալեքսանյանի տան բակում 2 արկ է ընկելԱդրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի իշխանությանը․ ՌԴ Պետդումայի խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունըՏավուշցիները գիտակցում են, որ Փաշինյանը եկել էր իրենց գլխի տակ փափուկ բարձ դնելու. ՊետրոսյանԱյս խումբը չունի ռազմավարություն, սրանք միայն զիջում են, հանձնում և մտածում թե ինչպես արդարացնեն. ԽաչիկյանՌուսական զորախումբը հեռանում է Լեռնային Ղարաբաղից. ո՞րն է հապշտապության պատճառը Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց (տեսանյութ)Անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած տղամարդկանց հայտնաբերել են. մանրամասներՎրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածելԱրտակարգ դեպք Պուշկին փողոցում. ի՞նչ է տեղի ունեցել (տեսանյութ)«Գլխավորն է՝ չանցնել սահմանը. Երևանը կարող է հրաժարվել Բաքվի հետ խաղաղության պայմանագրից» ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. ԶախարովաԵս չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Նոր նշանակումներ՝ Մայր ԱթոռումԱրցախի հիմնախնդրի կարգավորում, հայ պատանդների ազատ արձակում. ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդը», ներկայացվել են նպատակներըՍիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել ԱրարատումՄանկապղծության դեպք՝ Վարդենիսում. 13-ամյա աղջկա են բռնաբարելԱրտակարգ դեպք Հայաստանում. 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացունՄոսկվայում ադրբեջանցին, իրեն նկատողություն անելու համար, սպանել է տղամարդունՔաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետումՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Որ հիվանդությունների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինիՆոր օրենք՝ դպրոցականների համարԼավ լուր ԼՂ-ից տեղահանված ուսուցիչների համարStop_nikol ակցիան կառավարության շենքի դիմաց. այս պահին ընթանում է նաև կառավարության նիստը «Պրոթեզով մարդ է, խի՞ եք տանում»․ քաղաքացիները՝ ոստիկանին Նավթի գները նվազել են Նոր մանրամասներ 36 կգ ոսկու գողության մասովԱրցախցիներ, ո՞ւր եք, ինչո՞ւ չեք միանում ՃՏՊ մահվան ելքովՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Չեռնիգովում զոհերի թիվը հասել է 18-ի Մեկ օրում՝ երկու երկրաշարժ
Ամենադիտված