ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թող ամեն զավակ գա ու փար­վի իր մո­րը, հաղ­թա­նա­կին այ­լընտ­րանք չկա»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Դերասան Արթուր Հակոբյանն ասում է՝ այս օրերին այնքան դժվար է ինչ-որ բան ասելը: «Տիտան մետաղ գոյություն ունի, մեր ազգը կարծես դրանից է ձուլված: Այդքան զգայուն ու էմոցիոնալ ազգ լինելով հանդերձ, այդքան պինդ ենք: Բոլոր երեխեքի համար մի անտանելի ցավ եմ ապրում: Տառապում եմ: Շատերն այդպես էլ կյանք չտեսան: Մեկ-մեկ զարմանում ես՝ 18-19 տարեկան մեր տղաների մեջ որտեղի՞ց այդքան հայրենասիրություն: Դա ասելով չի, ներարկելով չի, երեխեքն էդպես են ծնվել, դա նրանց գեներով է փոխանցվել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Նա նշում է՝ համոզված է, որ այսօր մենք աշխարհի դեմ ենք դուրս եկել: «Սա պայքար չէ միայն Ադրբեջանի կամ Թուրքիայի դեմ: Ես մի բան միայն չեմ հասկանում, թե այս ի՞նչ ոսկոր ենք, որ մնացել է մոլորակի բկին, աշխարհը չի կարողանում այն կուլ տալ, ո՞րն է պատճառը, որ անպայման մեզ հետ ուզում են ինչ-որ հարցեր լուծել»,-նշում է մեր զրուցակիցը: Պատերազմի սարսափելի կողմն, իհարկե, մեր տղաների մահն է, բայց այս ծանր օրերին մեզ ուժ է տալիս մեր միասնությունը:

«Դա էլ է գեներով փոխանցվել: Եթե ուշադիր լինենք պարերին, ապա մենք անհատական պարեր չունենք: Ձեռք ձեռքի բռնած ենք, ուս ուսի տված: Դժվարության ժամանակ մենք ուս ուսի ենք տալիս, բոլորով միավորվում ենք ամբողջ աշխարհում, փորձում ենք իրար օգնել: Մենք՝ հայերս, այլ կերպ ենք ընկալում ընտանիքի ու հայրենիքի գաղափարը, ուրիշները՝ այլ կերպ: Հավատացեք՝ շատերը սառն են, մեզ էլ են ուզում այդպիսին դարձնել: Բայց դա չի հաջողվելու»,-ասում է դերասանը: Հակոբյանը մի բանում վստահ է՝ հաղթելու ենք: «Միայն ու միայն հաղթանակ եմ մաղթում:

Թող ամեն երեխա գա ու փարվի իր մորը: Թող իրականություն դառնան բոլորի երազանքները: Ամենաառաջինը՝ թող խաղաղություն լինի: Շնորհակալությունը մեր նահատակված ու ապրող տղաների առաջ այնքան փոքր, չնչին բան է: Չգիտեմ, թե ինչ բառեր ասեմ: Ինչպե՞ս կարող է 18 տարեկան տղան 15 տանկ խոցել, երկու ինքնաթիռ: Այդ ի՞նչ ուժ է նրա մեջ: Աստծո ուժն էլ է մեր երեխեքի մեջ: Թող Աստված պահապան լինի բոլորին, խաչը թիկունքներին լինի, ոչ մեկին մի փամփուշտ չկպնի»,-ասում է Արթուր Հակոբյանը

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular