Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թող ամեն զավակ գա ու փար­վի իր մո­րը, հաղ­թա­նա­կին այ­լընտ­րանք չկա»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Դերասան Արթուր Հակոբյանն ասում է՝ այս օրերին այնքան դժվար է ինչ-որ բան ասելը: «Տիտան մետաղ գոյություն ունի, մեր ազգը կարծես դրանից է ձուլված: Այդքան զգայուն ու էմոցիոնալ ազգ լինելով հանդերձ, այդքան պինդ ենք: Բոլոր երեխեքի համար մի անտանելի ցավ եմ ապրում: Տառապում եմ: Շատերն այդպես էլ կյանք չտեսան: Մեկ-մեկ զարմանում ես՝ 18-19 տարեկան մեր տղաների մեջ որտեղի՞ց այդքան հայրենասիրություն: Դա ասելով չի, ներարկելով չի, երեխեքն էդպես են ծնվել, դա նրանց գեներով է փոխանցվել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Նա նշում է՝ համոզված է, որ այսօր մենք աշխարհի դեմ ենք դուրս եկել: «Սա պայքար չէ միայն Ադրբեջանի կամ Թուրքիայի դեմ: Ես մի բան միայն չեմ հասկանում, թե այս ի՞նչ ոսկոր ենք, որ մնացել է մոլորակի բկին, աշխարհը չի կարողանում այն կուլ տալ, ո՞րն է պատճառը, որ անպայման մեզ հետ ուզում են ինչ-որ հարցեր լուծել»,-նշում է մեր զրուցակիցը: Պատերազմի սարսափելի կողմն, իհարկե, մեր տղաների մահն է, բայց այս ծանր օրերին մեզ ուժ է տալիս մեր միասնությունը:

«Դա էլ է գեներով փոխանցվել: Եթե ուշադիր լինենք պարերին, ապա մենք անհատական պարեր չունենք: Ձեռք ձեռքի բռնած ենք, ուս ուսի տված: Դժվարության ժամանակ մենք ուս ուսի ենք տալիս, բոլորով միավորվում ենք ամբողջ աշխարհում, փորձում ենք իրար օգնել: Մենք՝ հայերս, այլ կերպ ենք ընկալում ընտանիքի ու հայրենիքի գաղափարը, ուրիշները՝ այլ կերպ: Հավատացեք՝ շատերը սառն են, մեզ էլ են ուզում այդպիսին դարձնել: Բայց դա չի հաջողվելու»,-ասում է դերասանը: Հակոբյանը մի բանում վստահ է՝ հաղթելու ենք: «Միայն ու միայն հաղթանակ եմ մաղթում:

Թող ամեն երեխա գա ու փարվի իր մորը: Թող իրականություն դառնան բոլորի երազանքները: Ամենաառաջինը՝ թող խաղաղություն լինի: Շնորհակալությունը մեր նահատակված ու ապրող տղաների առաջ այնքան փոքր, չնչին բան է: Չգիտեմ, թե ինչ բառեր ասեմ: Ինչպե՞ս կարող է 18 տարեկան տղան 15 տանկ խոցել, երկու ինքնաթիռ: Այդ ի՞նչ ուժ է նրա մեջ: Աստծո ուժն էլ է մեր երեխեքի մեջ: Թող Աստված պահապան լինի բոլորին, խաչը թիկունքներին լինի, ոչ մեկին մի փամփուշտ չկպնի»,-ասում է Արթուր Հակոբյանը

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվելԹռչնագրիպից մարդ է մահացելԿոչ՝ Ոսկեպարից «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի (լուսանկար)Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար31-ամյա Դավիթ Այվազյանը տեղում մահացել էՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութովԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ (լուսանկար)Եղանակը կտաքանա մինչև +22Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է«BMW»-ով ոստիկանություն տեղափոխված անչափահասի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ ՔոչարյանըԱրևմուտքը պետք է չսխալվի ՀայաստանումԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով Արցախից՝ Տավուշ2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԱԱԾ-ն կարևոր հայտարարություն է տարածել Դրամական աջակցություն՝ արցախցիներին Մահվան ելքով վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինՈ՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Բացառիկ․ ծեծկռտուք օդանավակայանում (տեսանյութ)1992թ. ադրբեջանական բանակը ձեռնարկել է լայնամասշտաբ հարձակում Ստեփանակերտի վրա. պատմության այս օրը (28 մարտ)Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան«Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ սահմանափակումը կարող է բացասաբար ազդել տնտեսության վրա․ տնտեսագետ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Արտակարգ դեպք ԵրևանումՏավուշից կհեռանա՞ն ռուս սահմանապահները. ի՞նչ է սպասվումՊատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Ես չէի ցանկանում հեռանալ․ Մեսսին՝ Բարսելոնայից ՊՍԺ տեղափոխության մասին Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»24 ժամ ջուր չի լինելու Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ» ՔԿ-ն դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․ «Հրապարակ» Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են. «Ժողովուրդ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»
Ամենադիտված