Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Ռոնալդուն վարակվել է կորոնավիրուսով

Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հաղորդվել է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում:

Ֆուտբոլիստը դրական թեստ է հանձնել Պորտուգալիայի հավաքականի գտնվելու վայրում: Այժմ նա թիմից մեկուսացված է և չի կարող մասնակցել Շվեդիայի դեմ Ազգային Լիգայի մոտակա մրցախաղին: Տեղեկատվության համաձայն՝ Ռոնալդուն հիվանդության ախտանիշներ չունի:

Պորտուգալիայի հավաքականի մյուս ֆուտբոլիստների թեստերի արդյունքները բացասական են եղել: Շվեդիայի դեմ խաղը կկայանա չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 14-ին:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 9-ին հաղորդվել է, որ Ռոնալդուն հրաժարվել է հետևել կարանտինին և լքել է թիմի գտնվելու վայրը: Նրա օրինակին են հետևել թուրինցի մի քանի թիմակիցներ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

website by Sargssyan