Ուղղաթիռ է կործանվել. 19 անձինք մահացել են, 3-ը ծանր վիճակում են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության Յամալի շրջանում հոկտեմբերի 21-ի երեկոյան անհետացած ՄԻ-8 ուղևորատար ուղղաթիռը կործանվել է:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ուղղաթիռում գտնվող 19 անձինք մահացել են, 3-ը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Յամալա-Նենեցյան ինքնավար շրջանում հոկտեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել: