Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

«Հրապարակ». ԿԲ-ն չի մտածել փոխանցումների մատչելիության մասին

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցումներ կատարելիս ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած մեխանիզմը որոշակի դժվարություններ է առաջացրել:

Խնդիրն այն է, որ փոխանցումները մերժվում են ԿԲ-ի կողմից եւ հետ են վերադարձվում նվիրատուներին՝ հաշվեհամարի եւ արժույթի անհամապատասխանության պատճառով:

Այսինքն՝ եթե նվիրաբերություն անող անձը հիմնադրամի դոլարային հաշվեհամարին փորձում է ՀՀ դրամ փոխանցել, մերժվում է ԿԲ-ի կողմից եւ հետ վերադարձվում ՝ ավտոմատ փոխարկվելու եւ դոլարայինին մուտքագրվելու փոխարեն:

 

Մինչդեռ, նվիրատուների կարծիքով, ճիշտ կլիներ, որ գործարքներն ավտոմատ հաշվառվեին համապատասխան հաշիվներին, եւ փոխանցում կատարողների համար գլխացավանք չստեղծվեր»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

website by Sargssyan