Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի նախագահի շնորհավորական ուղերձի ոդիսականը. Վարչապետի խոսնակը լռում է, նախագահականից փորձում են պարզաբանել, իրանագետը՝ վստահեցնում՝ շնորհավորանքն ուշացած, բայց կլինի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

168.am-ը գրում է.

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության  Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը ստացան բազմաթիվ շնորհավորանքներ տարբեր երկրներից:

Ու եթե հաշվի առնենք, որ այս շնորհավորանքները, հեռախոսազանգերը նախևառաջ ցույց են տալիս տվյալ երկրների հետ դիվանագիտական և միջպետական  հարաբերությունների որակը, ապա այս կամ այն երկրի շնորհավորանքի բացակայությունն արդեն իսկ ցուցիչ է, որ մի բան այն չէ:

Այսպիսով, Հայաստանի Անկախության տոնի առթիվ ՀՀ վարչապետին և նախագահին ուղղված շնորհավորանքների ցանկում այդպես էլ չգտանք Իրանի նախագահ Հասան Ռուհանիի շնորհավորանքը. այն ո՛չ ՀՀ Կառավարության, և ո՛չ էլ Նախագահի պաշտոնական կայքէջերում չկար, շնորհավորանքի մասին հիշատակում չկար նաև իրանական աղբյուրներում և ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքէջում։ 

Նկատենք՝ նախորդ տարի նույն տոնի կապակցությամբ ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին առանձին ուղերձներով շնորհավորել էր Հայաստանի նախագահին և վարչապետին:

168.am-ը մեկնաբանություն ստանալու ակնկալիքով կապ հաստատեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ: Իրանի նախագահը շնորհավորե՞լ է արդյոք ՀՀ  վարչապետին հարցին՝ նա խոստացավ պատասխանել ճշտելուց հետո, սակայն օրվա երկրորդ կեսից դադարեց անգամ պատասխանել հեռախոսազանգերին:

Իրանի նախագահը շնորհավորե՞լ է արդյոք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ հարցի պատասխանը ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը կարողացավ տալ միայն աշխատանքային օրվա վերջում.

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեռևս շարունակում է Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից: Ստացված բոլոր շնորհավորանքները տեղադրվում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում»:

Նկատենք, սակայն, ՀՀ նախագահի պաշտոնական կայքում վերջին շնորհավորանքը եղել է սեպտեմբերի 22-ին, ու առնվազն տարօրինակ է, որ տոնի առթիվ հարևան ու բարեկամ երկրի ղեկավարի շնորհավորանքը լինելու է տոնից մի քանի օր անց:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը 168.am-ի հետ զրույցում, հղում անելով իր աղբյուրներին, վստահեցրեց՝ շնորհավորանքը ուշացած, բայց կլինի. «Որքանով տեղյակ եմ՝ շնորհավորանքներ կլինի ԻԻՀ-ից ՀՀ Անկախության տոնի առթիվ, բայց որոշակի ուշացումն արդեն ինքնին կարելի է գնահատել ցուցիչ և որոշակի ուղերձ:

Խնդիրը, կարծում եմ, պայմանավորված է վերջին շրջանում  Հայաստան-Իրան հարաբերություններում նկատվող որոշակի խոչընդոտներով, որոնք ի հայտ են եկել մի քանի պատճառներով՝  նախևառաջ պետք է նշել Բոլթոնի այցը Հայաստան և նրա հայտարությունները Հայաստանից, ապա նաև՝ Իսրայելում ՀՀ դեսպանատան բացման մասին որոշումը, այնուհետև՝ բացման գործողությունը, ինչը, բնականաբար, որոշակի անհանգստություններ է առաջ բերել Իրանում»

Իրանագետը նշեց նաև, որ Հայաստան-Իրան հարաբերությունները երկու կողմերի համար ունեն կարևոր, հաճախ՝ նաև կենսական նշանակություն, և հետևաբար՝ այդ հարաբերությունների մակարդակում խոչընդոտները պետք է հնարավորինս արագ վերացվեն. «Խոսքը մասնավորապես վերաբերում է Հայաստանում որոշում կայացնողներին.  եթե  որոշումներ են կայացվում, ապա պետք է գնահատվեն այդ որոշումներից բխող մարտահրավերները և  ռիսկերը, նոր միայն դրանից հետո որոշումներն ի կատար ածվեն»:

Դոլարը թանկացավ․ ռուբլին՝ էժանացավՄիլանի դարպասապահ Մենյանը վնասվածք է ստացել նախավարժանքի ժամանակ Թուրքիայում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների վրա. կան զոհերԱպրիլյան ռեկորդային շոգ կգրանցվիԻնդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը Ուկրաինական «Ստրելա-10» ՀՕՊ համակարգի մարտական հնարավորություններն աճել են 100%-ով 59-ամյա Ֆրունզիկ Զ․-ն հիվանդանոցում մահացավՏեղեկացեք․ 36 ժամ ջուր չի լինելու ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՏաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍյունիքում իրանական ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել է 5-ի ԵՄ-ն քննադատել է ՌԴ-ն՝ եվրոպական ընկերությունների դուստր ձեռնարկությունները «Գազպրոմի» վերահսկողությանը փոխանցելու համար«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերՍյունիքում ավտոբուսը ձորն ընկնելու հետևանքով զոհերը 4-ն են․ ՆԳՆ ՓԾ նոր տվյալներ է հայտնելՀայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանը, էթնիկ զտումներին․ Վեհափառ Հայրապետը՝ բրազիլական ԶԼՄ-ներինՄեծ Բրիտանիան դիտարկում է Գազա զորքեր մտցնելու հարցը՝ մարդասիրական պաշարները բեռնաթափելու համարԹե´ Արևմուտքից, թե´ Ռուսաստանից հնչող արգումենտն է՝ երկրի ղեկավարը Նիկոլն է, մեզնից ի՞նչ եք ուզում․ Ազնիվ չէ, Նիկոլի վարչապետության մեջ երկու բևեռներն էլ մատնահետքեր են թողելԲերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմնից»․ ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների գործողությունների մասինԵրիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմերԵկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք հայ․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը (լուսանկարներ)Ոստիկանությունն այսօր հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր. Տիգրան ԱբրահամյանՆիկոլի քաղաքականությունն էլ ավելի է ամրացնում Ադրբեջանի դիրքերը հյուսիսային ուղղությամբ․ Արմեն ԱշոտյանՉի կարելի բեկել այս գործընթացը. սա ցանցային պայքար է. Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է (տեսանյութ)Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին (Տեսանյութ)ՆԳՆ-ն հորդորում է չթիրախավորել Ոստիկանությանը և զերծ մնալ սադրիչ այլ գործողություններիցՓաշինյանի գիշերային սարսափը. զինվորականների դեմ քրգործ են հարուցելԱրարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնելու է Կատարի Պետություն100 տարի առաջ Ստալինի ձեռքով, հիմա էլ մեկ այլ անձի ձեռքով Արցախը հանձնվեց Ադրբեջանին, նույն ձեռագիրը Տավուշում է. Արցախի թեմի առաջնորդԲերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր ԳրիգորյանինՄեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել ՈւկրաինայինԱկցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ ԳասպարյանԹվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում․ «Լույս» հիմնադրամ Պայքարը վճռական է, հասնելու ենք նպատակին․ Սուրեն ՊետրոսյանՃՏՊ Սյունիքում․ 5 հոգի հոսպիտալացվել է ՊՆ-ից հերքում են պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմումներ գրելու մասին լուրը Ուղիղ․ Պայթյունավտանգ իրավիճակ. ո՞րն է ելքըԿիրանցից բերման են ենթարկել «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախագահին Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ծակեցին մեքենայի անվադողը, վարորդը հրաժարվում էր բացել մեքենան (տեսանյութ) Ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել․ մի ոտքը չկաՀայտնի է 2023-2024 ուս․ տարվա վերջին դասի օրը Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ է կանխատեսվում Օմսկի «Իստոկ Մեդիա» ասոցիացիան հաղթել է «Լուսավոր կինո» մրցույթում Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը «Տավուշի երկրապահների դիրքն է․ հանձնեցին»․ Վարդան ՂուկասյանՀԱԵ Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի հայկական եկեղեցում խաչ է տեղադրվել
Ամենադիտված