Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում․ «Լույս» հիմնադրամ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-մարտ ամսիներին։

Այսպես՝

  • ՀՀ տնտեսական ակտիվության աճը շարունակում է մնալ բավական բարձր՝ պայմանավորված լինելով, սակայն, ժամանակավոր և ոչ կայուն երևույթներով: Տնտեսական ակտիվության ցուցանիշը մարտին կազմել է 15.3%, իսկ հունվար-մարտ ամիսներին՝ 14.3%՝ առավելապես պայմանավորված լինելով ոսկերչական գործունեության ծավալների աճով: Վերջինս, սակայն, կախված է արտաքին, դժվար կանխատեսելի երևույթներից, հետևաբար կարող է կտրուկ դադարել՝ էապես փոխելով մակրոտնտեսական ցուցանիշների պատկերը:
  • Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում իրական խնդիրները մնում են ստվերում: Վերոհիշյալ ժամանակավոր գործոնի արդյունքում տնտեսական բարձր ցուցանիշների արձանագրման վտանգներից մեկն էլ այն է, որ կարող են ստվերում մնալ տնտեսության իրական խնդիրները: Մասնավորապես, արդյունաբերության և արտահանման պատմականորեն բարձր ցուցանիշների պայմաններում և՛ արդյունաբերության, և՛ արտահանման մասով առկա են էական խնդիրներ: Անկումներ են գրանցվում այնպիսի ենթաճյուղերում, ինչպիսիք են սննդամթերքի, ծխախոտի, հագուստի, քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունները, ընդ որում, անկման տեմպերը բավական բարձր են և կայուն: Սա ցույց է տալիս, որ ընդհանուր առմամբ ՀՀ տնտեսության մրցունակությունը նվազել է:
  • Հարկային եկամուտները շարունակում են աճել տնտեսության աճից դանդաղ տեմպերով: 2024թ. հունվար-մարտին հարկային եկամուտների աճը կազմել է 8.5%, իսկ համադրելիության բերելու (եկամտային հարկի վերադարձի ցուցանիշը՝ 2023թ. ցուցանիշներում ներառելու) դեպքում աճը կազմում է 5.8%: Ավելին, բյուջեով պլանավորվածի համեմատ առաջին եռամսյակի հարկային եկամուտները թերակատարվել են շուրջ 43.0 մլրդ դրամով: Այս իրավիճակը մատնանշում է այն, որ տնտեսական աճ ապահովող գործառույթները համապատասխան չափով չեն հարկվում, ինչը կարող է հանգեցնել հարկեր/ՀՆԱ ցուցանիշի անկմանը:
  • Պետական բյուջեի կատարումը ընդհանուր առմամբ էականորեն շեղվել է պլանից: 2024թ. առաջին եռամսյակում գրանցվել է նախնական պլանի համեմատ հարկային եկամուտների էական թերակատարում: Սակայն ծախսերի մասով նույնպես առկա են անհամապատասխանություններ: Մասնավորապես, արձանագրվել է ընթացիկ ծախսերի թերակատարում՝ շուրջ 15.9%-ով, և կապիտալ ծախսերի գերակատարում՝ շուրջ 35.8%-ով: Իհարկե, կապիտալ ծախսերի աճը դրական երևույթ է, եթե այն ուղղված է տնտեսության ներուժի բարձրացմանը (ինչը տվյալ պարագայում միանշանակ չէ), սակայն այն եկամուտների ցածր աճի և ընթացիկ ծախսերի թերակատարման պայմաններում կարող է վտանգավոր լինել: Միևնույն ժամանակ, ծախսերի պլանավորված մակարդակներից շեղումները նվազեցնում են բյուջետային կարգապահությունը՝ առաջացնելով հարկաբյուջետային կայունության ռիսկեր:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://shorturl.at/nxDIN :

Վարդան Ոսկանյանը միացավ Սրբազանի շարժմանը Երևանի մուտքի մոտ Բագրատ Սրբազանին աղ ու հացով դիմավորեցին Վահե Ղազարյան, եթե որևէ անօրինական հրաման, հրահրում եղավ, առաջին պատասխանատուն Դուք եք լինելու և Ձեր անմիջական ղեկավարը. Սրբազան Հայաստանը կրկնում է Ուկրաինայի ողբերգական ճանապարհըՄալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա Որպես հավատացյալ քրիստոնյա, որպես հայ, անվերապահորեն աջակցում եմ մեր եկեղեցուն. Արմեն ՊետրոսյանԱլիևը վաղն էլ կասի՝ «եթե ձեր այբուբենը չփոխեք, պատերազմ եմ սկսելու»․ Շարմազանով Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Արշակ Կարապետյանի ուղերձը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ 1992թ. հայկական զորամիավորումները ավարտել են Շուշիի ազատագրումը. պատմության այս օրը (09 մայիս)«Ռազմական ժամանակաշրջանի երաժշտություն» աուդիոգրադարանի սկավառակներից մեկը նվիրված է Արամ Խաչատրյանի երաժշտությանըՌուս զինվորականները դուրս կգա՞ն ՀՀ-իցԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ կրակոց է հնչել ԱԱԾ-ին ուզում եմ հարցնել` մեր ազգային անվտանգությունը ապահովվա՞ծ է. Գառնիկ ԴանիելյանՍրբազանները հասնում են Երևան. նոր զարգացումներ«3 մեծ շունչ քաշեց ու աչքերը փակվեցին»․ մայրը որդու վերջին վայրկյանների մասին է պատմում (տեսանյութ)ԱԱԾ-ն հորդորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ Լիդերների փակ քննարկումը․ Ինչ են հյուրասիրել ԵԱՏՄ երկրների ղեկավարներին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնըԿարկուտ, քամու ուժգնացում․ ի՞նչ եղանակ կլինիԵրկկողմ հարաբերությունները զարգանում են հաջողությամբ․ Պուտինը՝ Փաշինյանին Ասել են` «կայֆավատ լինել պետք չի»․ «Հրապարակ» 761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞. ԱՄՆ պետքարտուղարության, կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են «Ժողովուրդ» Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում․ «Հրապարակ» Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ» Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ» «Կիրանցի վարչական ղեկավարն ասաց, որ կամրջով այլևս երթևեկել չի լինի». Ոսկան Սարգսյան ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ» Դոլարը թանկանում է ռուբլին նվազումՄայիսի 9-ին դեպի Երևան ուղևորվող երթն Աբովյան քաղաքից կմեկնարկի 11:00-ինՄեր հաղթանակներն ուրացածների դավաճանական ընթացքը կասեցնելու ռեալ հնարավորություն ունենք․ Մեկնակը տրվելու է հենց մայիսի 9-ին․ Նարեկ ՍամսոնյանԱրցախը մեր հայրենիքն է, մեր տունն է, Հայոց հարցի անբաժանելի մասն է․ մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք․ Բագրատ ՍրբազանՀայաստանը վերջին երկու տարիների ընթացքում ունեցել է տնտեսական աճի բարձր տեմպեր․ ՕվերչուկՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերություններըԱյս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժումԿիրանցի բնակիչները միացել են Բագրատ Սրբազանին (տեսանյութ)ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ․ գագաթնաժողում չեն քննարկել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը․ ՌԴ փոխվարչապետՀայաստանը մնում է ՀԱՊԿ անդամՀԱՊԿ-ից արձագանքել են Հայաստանի՝ կազմակերպությանը ֆինանսավորումը դադարեցնելու որոշմանըԻր գոյության 10 տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է տնտեսական սերտ փոխգործակցության նշանակալի հարթակ. ՓաշինյանԱդրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ ԷրդողանԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներինՌուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցելՀայտարարություններ են փոխանցվել 7 միջազգային կառույցների և դեսպանատների` Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասինLIVE․ Ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստըՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. Լարսը բաց էՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը. ՀՀ ԱԳՆԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում յուրաքանչյուր անդամ երկրի․ ՊուտինՀարյուրավոր երիտասարդներ միացան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին (Տեսանյութ)ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (տեսանյութ)
Ամենադիտված