ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շուտով հայտնի կդառնա թե ով կլինի Հանրայինի տնօրենը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով փաստաթղթերի ընդունման ժամկետն ավարտվել է։ Հայտնի են թեկնածուների անուններն, որոնք 13-ն են: Նրանցից 4-ը աշխատում են Հանրային հեռուստաընկերությունում, մեկը նախկինում աշխատել է «Շիրակի հանրային հեռուստառադիոընկերություն»-ում, 2 թեկնածու «ԱՐ» հեռուստաընկելությունից է, մեկ թեկնածու «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ընկերություններից, 3 թեկնածու ներկայացնում են այլ մասնավոր ընկերություններ, մեկը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ը: Ինչպես նաև մեկ թեկնածու՝ Հ2 հեռուստաընկերությունը:

Համաձայն մրցույթի սահմանված կարգի՝ մրցութային հանձնաժողովը պարտավոր է 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրել ներկայացված փաստաթղթերը և որոշում կայացնել մրցույթում հաղթող ճանաչելու մասին։

Կարգի համաձայն, անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է մրցույթի մասնակիցների հետ անցկացնել հարցազրույց։ Թե ո՞վ կդառնա հաղթողը պարզ կդառնա մի քանի օրից, բայց մեկ բան հստակ է, որ ընտրությունը պետք է կայանա ոչ թե փակ դռների հետևում, այլ իրականացվի հնարավորինս թափանցիկ պայմաններում: Այլապես, հերթական անգամ ականատես կդառնանք հին սցենարների նորարարական կատարումներին՝ դրանից բխող բազմաթիվ հետևանքներով:

Արմեն Դանիելյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular