Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Մինչև տարվա վերջ կանխատեսվում է 7-10% տնտեսական անկում

1or.am կայքը կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ զրուցել  է էկոնոմիկայի նախկին նախարար, տնտեսագետ Արմեն Եղիազարյանի հետ։  Այն հարցին թե համաճարակով պայմանավորված սոցիալ-տնտեսական ոլորտում ինչ խնդիրներ ունենք այսօր պարոն Եղիազարյանը պատասխանել է․

«Վիճակագրական թվերը ցույց են տալիս, որ Հայաստանում  7 ամսվա ընթացքում գրանցվել է մոտ 5% տնտեսական անկում։ Ունենք մոտ 66000 աշխատատեղերի կորուստ։ Առհասարակ սոցիալ-տնտեսական վիճակը բավականին վատ է»։ 

  Իսկ  այն հարցին թե  մինչ տարվա  վերջ ինչ արդյունք  կարելի է կանխատեսել տնտեսագետը պատասխանել է․

«Իմ հաշվարկով մինչև տարվա ավարտը կարծում եմ կունենանք մոտ 7-10% տնտեսական անկում։ Այդ ամենը կախված է թե որքան գումար կծախսեն կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու համար,  որքան հարկ չի հավաքվի, ներմուծումը որքանով կկրճատվի, քանի որ ներմուծումը Հայաստանում ավելացած արժեքի հարկի հիմնական աղբյուրն է, և այս ամենը հաշվի առնելով կարծում եմ մինչև տարվա վերջ կգրանցվի 7-10%  սոցիալ-տնտեսական անկում»։

Սոնա Գիշյան

www.1or.am

website by Sargssyan