Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

«Հայաստանի Հանրապետություն». Հիմնովին լրամշակվել է բնության հատուկ պահպանվող տարածքների ոլորտը կանոնակարգող օրենքներից մեկը

«Շրջակա միջավայրի պահպանման գործընթացի բարեփոխումներն անխուսափելիորեն պետք է սկսվեն իրավական դաշտի կատարելագործումից: Սրա անհրաժեշտության մասին բարձրաձայնում էին ոչ միայն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այլև ոլորտի լիազոր մարմնի պատասխանատու մասնագետները: 

Վերջին տարիների հետևողական աշխատանքի արդյունքում կուտակվել էին այնպիսի ծավալի անհրաժեշտ փոփոխություններ, որ Շրջակա միջավայրի նախարարությունն այսօր հանդես է եկել բնապահպանության մայր իրավական ակտերից մեկի՝ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի հիմնարար փոփոխությամբ, ըստ էության՝ նոր օրենքի ընդունմամբ:

Նախկին օրենքը գործում էր 2006 թվականից և կոսմետիկ, առանձին հոդվածներում փոփոխություններ կատարելն արդյունավետ չէր կարող լինել: Օրենսդրական այս բարեփոխումը նոր որակի վրա կբարձրացնի Հայաստանի 13 տոկոսից ավելի տարածքները զբաղեցնող ԲՀՊՏ-ների պահպանության և զարգացման գործընթացը, այն կհամապատասխանեցնի միջազգային արդի չափանիշներին:

Համալիր ձևով կկանոնակարգվեն շրջակա միջավայրի պահպանության գործընթացում պետական,  տեղական մարմինների և հասարակական կազմակերպությունների գործողությունները, ինչը կբարձրացնի  պահպանության և զարգացման արդյունավետությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

website by Sargssyan