ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծխախոտի մասին օրենքում փոփոխությունները կլինեն մինչև տարեվերջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս տեղեկություն էր տարածվել, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» նոր օրինագիծ է մշակվում, քանի որ գործող օրենքը չի համապատասխանում ԵԱՏՄ պահանջներին: Վարկած կար, որ մշակվող նոր օրինագիծը կարող է փաստի առջև կանգնեցնել ոչ միայն ծխախոտ արտադրող, այլև դրա սպառմամբ զբաղվող ընկերություններին:

Հարցերի մասին պարզաբանում ստանալու համար 1or.am-ը զրուցել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ:

- Պարոն Թունյան, ճի՞շտ է արդյոք, որ «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» նոր օրինագիծ է մշակվում, քանի որ գործող օրենքը չի համապատասխանում ԵԱՏՄ պահանջներին:

- Դեռ նախագիծ կամ հեղինակ չկա, պարզապես պատգամավորները օրենքի հետ կապված քննարկումներ են իրականացնում: Խոսքը ոչ թե նոր օրենքի մասին է, այլ՝ ընդունված օրենքում որոշակի փոփոխություններ իրականացնելու մասին:

- Խոսքը ի՞նչ փոփոխությունների մասին է:

- ԵԱՏՄ օրենքի պահանջներին համապատասխանեցնելը դրույթներից մեկն է: Բացի այդ, ավելի վաղ մենք կրկին քննարկել ենք ընդունված օրենքի արդյունքում տնտեսական էֆեկտների հետ կապված հարցեր՝ հաշվի առնելով սահմանափակումները: Մեկ անգամ ևս կվերանայենք եղածը, հասկանալու համար թե որքանով է նպատակահարմար այդ ձևով և այդ ժամկետներում օրենքում փոփոխություններ իրականացնելը: Այն, ինչի մասին ներկայում խոսում ենք, նորություն չէ, քանի որ օրենքի ընդունման ժամանակ ևս հայտարարվել է, որ Ազգային ժողովը հետագայում պետք է օրենքում փոփոխություններ նախաձեռնի: Հիմա այդ հարցն ենք քննարկում: Երբ նախագիծը շրջանառության մեջ մտնի, այն ժամանակ պարզ կլինի ամեն ինչ:

- Ե՞րբ եք մտադիր նախագիծը շրջանառության մեջ դնել:

- Կարծում եմ մինչև այս տարեվերջ:

 

 

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular