Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Կումանը կփոխի «Բարսելոնայի» մարտավարությունը

Կատալոնական «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը փոփոխության կենթարկի թիմի մարտավարությունը, հայտնում է Sport.es-ը:

Ավանդական 4-3-3 մարտավարության փոխարեն «Բարսելոնան» մեկնարկելիք մրցաշրջանից հանդես կգա 4-2-3-1 մարտավարությամբ:

Կումանը կարծում է, որ նոր մարտավարությունը «Բարսելոնային» թույլ կտա ստեղծել ամուր պաշտպանություն և պաշտպանությունից արագ անցնել հակագրոհի:

Նշվում է, որ «Բարսելոնայի» նոր մարտավարության մեջ Կումանն առանցքային դեր է վստահելու թիմի բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին:

website by Sargssyan