ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թանգարանի նորանշանակ տնօրենը անակնկալ էր պատրաստել առաջին այցելուի համար

ՄՇԱԿՈՒՅԹ

Համավարակի պատճառով երկար դադարից հետո իրենց դռներն են բացել թանգարանները և գրադարանները: Հայաստանի պատմության թանգարանի նորանշանակ տնօրենը անակնկալ էր պատրաստել առաջին այցելուի համար:

Անակնկալը մատուցելու համար, սակայն, երկար պետք չեղավ սպասել: Առաջին այցելուն թանգանարի աշխատանքը սկսելու հենց առաջին օրը այցելեց թանգարան և բավական տպավորված դուրս եկավ թանգարանից:

Հաստատությունն ուրախությամբ ընդունել է նաև իր բոլոր մյուս այցելուներին՝ պահպանելով պարետի կողմից սահմանված համապատասխան բոլոր ցուցումները:

Առաջին այցելուի համար պատրաստված անակնկալ նվերը` կատալոգ, նորանշանակ տնօրեն Դավիթ Պողոսյանը անվանական մակագրությամբ հանձնել է և շնորհակալություն հայտնել թանգարան այցի համար: Նա նաև նշել է, որ ուրախ կլինի կրկին տեսնել նրան թանգարանում։

Այցելուն նույնպես շնորհակալական խոսք է ուղղել թանգարանի ողջ անձնակազմին և հավելել, որ առաջին անգամն էր այցելում և շատ տպավորված է հեռանում թանգարանից:

 

Արմինե Գրիգորյան

http://1or.am/

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular