Ինդոնեզիայում հրաբուխ է ժայթքել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻնդոնեզիայում հրաբուխ է ժայթքել՝ 5 կմ բարձրությամբ մոխրի սյուն արձակելով երկինք, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
Մոխիրը հասել է Բերաստագի քաղաք, որը գտնվում է հրաբխից 30 կմ հեռավորության վրա: Իշխանությունները մարդկանց նախազգուշացրել են լավայի հնարավոր հոսքի մասին՝ խորհուրդ տալով հեռանալ հրաբխից առնվազն 3 կմ շառավղով տարածքից:
Հյուսիսային Սումատրայում գտնվող Սինաբունգ հրաբուխը 1 տարուց ավելի ակտիվ չէր:
Video Player