Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ Երեւանյան նիստի ինտրիգը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վաղը Երեւանում աշխատանքներն է սկսելու ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների գագաթնաժողովը: Արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ ՀԱԽ նիստին մասնակցելու նպատակով Երեւան է ժամանելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Մյուս նախագահների ժամանման մասին տեղեկատվություն դեռ չկա, թեեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությունը պարտադիր է, որովհետեւ գագաթնաժողովում ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանից անցնելու է Բելառուսին:

Հայտնի է նաեւ, որ մրսածության պատճառով չեղարկվել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի այցը ՀՀ, եւ նրան գագաթնաժողովում կներկայացնի իր երկրի վարչապետը: Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ից արդեն վերադարձել է եւ նիստին, բնականաբար, ներկա կլինի: Մնում են Ղրղըզստանի եւ Տաջիկստանի նախագահները, ովքեր գագաթնաժողովը բաց թողնելու լուրջ պատճառներ կարծես թե չունեն:

Նշենք, որ երեւանյան գագաթնաժողովը մի շարք ինտրիգներ է պարունակում` սկսած ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածությունից, մինչեւ աշխարհաքաղաքական թեմաներ: Հայաստանի համար ամենակարեւորը, սակայն, հետեւյալն է` արդյոք գագաթնաժողովի արդյունքներով նախագահների հայտարարությունը կանդրադառնա՞ ապրիլյան պատերազմին եւ կոնկրետ ի՞նչ բովանդակություն կունենա այդ անդրադարձը: ՀԱՊԿ ՀԱԽ վերջին նիստը տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերի 21-ին, որտեղ Սերժ Սարգսյանը սենսացիոն ելույթ ունեցավ՝ կազմակերպության անդամ պետություններին մեղադրելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ռազմական գործողություններին համարժեք պատասխան չտալու համար:

Դա այն բանից հետո էր, երբ թուրքական զինված ուժերը ոչնչացրել էին ռուսական ՍՈՒ-24 գրոհային ուղղաթիռը, ինչը լուրջ հարված էր Ռուսաստանի համար: Սրանից մեկ տարի առաջ ադրբեջանական զինված ուժերը խոցել էին զորավարժությունների մասնակցող հայկական մեկ ուղղաթիռ, ինչի առիթով ՀԱՊԿ ՀԱԽ 2014 թվականի ամփոփիչ հայտարարության մեջ զետեղվել էր ղարաբաղյան խնդրին նվիրված չափազանց նուրբ մի պարբերություն:

Հայտարարության մեջ ասվում էր, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները համարում են, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, կարեւորում են խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների վրա աշխատանքների եզրափակումը ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ եւ միջազգային իրավունքի եւ նորմերի հիման վրա:Նախագահները հիշատակել են Հելսինկյան եզրափակիչ ակտի՝ ուժի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքները: Ահա սա էր ՀԱՊԿ-ի արձագանքը խաղաղ պայմաններում հայկական ուղղաթիռի կործանմանը:

Ու թեեւ 2015 թվականի դեկտեմբերին Սերժ Սարգսյանը բաց տեքստով հիշեցրեց այս ամենը, նախագահների ամփոփիչ հայտարարության մեջ ղարաբաղյան հիմնահարցն այդպես էլ տեղ չգտավ, չնայած այն բանին, որ տարվա ընթացքում Ադրբեջանը պարբերաբար դիվերսիոն գործողություններ էր իրականացնում եւ հրադադարի ռեժիմը խախտում էր արդեն ծանր զրահատեխնիկայի կիրառմամբ:

Ապրիլյան պատերազմից հետո, սակայն, ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահները չեն կարող խուսափել ադրբեջանական ագրեսիան դատապարտող կոնկրետ հասցեական հայտարարությունից: Համենայնդեպս, Նազարբաեւի մրսածությունը հուշում է, որ նախագահների եզրափակիչ հայտարարության մեջ չորսօրյա պատերազմին նվիրված ծանրակշիռ պարբերություն է լինելու: Ալիեւի բարեկամին թերեւս չի հաջողվել կանխել կամ մեղմել դրա բովանդակությունը, եւ որպեսզի գոնե չստորագրի նման տեքստի տակ, ստիպված է եղել հիվանդանալ:

Գագաթնաժողովի հաջորդ ինտրիգը ՀԱՊԿ 2025 թվականի Հավաքական անվտանգության ռազմավարության շուրջ է: Սպասվում է որ ռազմավարությունը պետք է հաստատվի նախագահների կողմից: Մի քանի ամիս առաջ, երբ փաստաթուղթը քննարկվում էր ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում, ՀԱՊԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը ԶԼՄ-ներին հայտնեց, որ այնտեղ «ամրագրվելու է, որ ՆԱՏՕ-ն սպառնալիք է»: Նման արձանագրությունն, իհարկե, բավական բարդ իրավիճակի մեջ կդնի ՀԱՊԿ անդամ այն երկրներին, որոնք ջերմ հարաբերություններ ունեն ՆԱՏՕ-ի հետ, այդ թվում`Հայաստանին:

Ավելի հավանական է, սակայն, որ Վասիլեւի նշած հատվածը Արեւմուտքի հետ Վլադիմիր Պուտինի լարված հարաբերությունների զայրույթի պիկին է ծնվել, բայց ավելի սթափ վիճակում եւ քննարկումների արդյունքում չեղարկվել է: Սեպտեմբերին արդեն Նիկոլայ Բորդյուժայի հետ հանդիպմանը Ալեքսանդր Լուկաշենկոն կարծիք էր հայտնում, որ «Կազմակերպությանը հարկավոր է ոչ միայն աջակցել, այլեւ առանց որեւէ մեկին սպառնալու (կամ սպառնալիք հայտարարելու,-Ա.Հ.) ապահովել դրա վերելքը, դարձնել այն հարգված եւ ուժեղ կառույց»:

Բավական ինտրիգային է նաեւ այն հարցը, թե պետությունների ղեկավարները ում թեկնածությունն են հաստատելու ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Ռուսական ԶԼՄ-ների աղբյուրներով՝ դա պետք է լիներ Սեյրան Օհանյանը, որը, սակայն, հայտարարեց, որ եթե նույնիսկ նման առաջարկ լինի, ինքը կհրաժարվի: Նոր անուններ ռուսական աղբյուրները չեն հաղորդել:

Նյութի աղբյուրն` այստեղ

Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակըՊատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես հետո. ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Հրազդանի բաժինՓաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)Պայքարը շարունակելու ենք․ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվելՄիջազգային ճնշnւմը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասինԺողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջԿիրանցում արգելափակել են առանց պետհամարանիշի մեքենայի ելքը, տեղում ոստիկաններ ենՄիշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է ԵվրամիությունիցՀայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածումՎարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցերԱպրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյունՄայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿՀայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակիցՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում ենԻ՞նչ են քննարկել ՔՊ նիստում Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Քրեական հոդված, որ գործում է միայն ի օգուտ իշխանության«Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊԵկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ)Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը
Ամենադիտված