Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևի նման ելույթը նաև մեզ համար է կարևոր «մեսիջ»...

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Ապրիլյան» մեր բացթողումները հաջորդ անգամ ճակատագրական կարող են լինել...

Որքան ավելի շատ եմ շփվում ապրիլյան դեպքերի մասնակիցների ու թեմային առնչվող օբյեկտիվ ընկալում ունեցող մարդկանց հետ, այնքան առավել հաստատուն է դառնում այն կարծիքը, որ եթե 18-20 տարեկան զինվորները չլինեին, մենք այսօր շփման գծի՝ լիովին այլ՝ մեզ համար ոչ շահեկան ուրվագծում կունենայինք:

Սա, ի դեպ, լավ գիտեն նաև ադրբեջանցիները (ապրիլին իրենց ամենից մեծ բացթողումն էր): Այս համատեքստում Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը, կապված «փակ դռների հետևում Ղարաբաղի ճանաչման ճնշումների հետ», ցույց է տալիս, որ, չստանալով ԼՂ հարցում իր համար ցանկալի լուծումներ, ավելին՝ ունենալով ոչ շահեկան վիճակ, այսօր առավել, քան երբեք, Ադրբեջանը պետք է քայլ անի դեպի խնդրի ռազմական լուծում: Ու ադրբեջանցիները լավ հասկանում են նաև, որ իրենք շատ ժամանակ չունեն․ մի կողմից՝ հաշվի առնելով գլոբալ լարվածության ներկա կոնտեքստը, մյուս կողմից՝ ՀՀ պաշտպանական գերատեսչությունում նախաձեռնված փոփոխությունները, պարզ է դառնում, որ իրավիճակային այս պահը կարող է և նրանց համար վճռական է: Ուստի Ալիևի՝ նման բացահայտ կոչը նաև սեփական հասարակությանը առկա իրողություններին, ռազմական հնարավոր սրացումներին պատրաստ/մասնակից լինելուն ուղղված «մեսիջ» էր:

Ալիևի նման ելույթը նաև մեզ համար է կարևոր «մեսիջ»: Եթե (շեշտում եմ՝ եթե) մենք այսօր ունենք մի վիճակ, որն, ասենք, կարող է շատ չտարբերվել նախաապրիլյան իրողություններից, ապա պետք է հասկանալ, որ «Իսկանդեր»-ները կամ «Տոչկա»-ները մեզ այս հարցում չեն օգնելու, այլ հակառակը՝ միգուցե և վնասեն՝ էսկալացնելով իրավիճակը: Այս զինատեսակներն իրենց առջև դրած խնդիրները կարող են մեծ հաջողությամբ լուծել, սակայն միայն այն ժամանակ, երբ իրողություն դառնա զանգվածային ու լայնածավալ պատերազմը, որը հնարավոր վատագույն սցենարն է երկու կողմերի համար էլ:

Մինչդեռ ռազմական սրացման դիրքային գործողությունների/մարտերի պարագայում առաջնային են հատկապես սպայի մասնագիտական հմտություններն ու զինվորի մարտունակության/գրագիտության մակարդակը: Եթե մենք դա այսօր կարողանանք ապահովել, ապա հնարավոր լայնածավալ հարձակման դեպքում ապրիլյան կորուստներից հավանաբար առնվազն 10 անգամ քիչ կորուստ կունենանք, ավելին՝ հակահարձակման դեպքում հավանաբար մի քանի անգամ ավել ձեռքբերումներով: Այսօր ո՛չ մենք ժամանակ ունենք, ո՛չ հակառակորդը, ուստի կարծում եմ՝ պետք է հապաղել:

Հ.Գ. Իհարկե, սահմանային շփման գծում իրավիճակը մի շարք բաղադրիչների մասով առաջընթաց գրանցել է, մասնավորապես՝ տեխնիկական համալրվածության որոշ բաղադրիչներ, գիշերային դիտման սարքեր, դիրքային ծառայության ռեժիմների փոփոխություններ, ընդհանուր կարգապահության խստացում և այլն: Սակայն պետք է նաև հաշվի առնել, որ, ինչպես ապրիլյան զինվորներից մեկն էր ասում. «...Ադրբեջանցիք գիտեն մեր խոցելի բոլոր կողմերը ու օր-օրի սովորում են ավելի լավ մարտ վարել...»

Նյութի աղբյուրն` այստեղ

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում ենԻ՞նչ են քննարկել ՔՊ նիստում Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Քրեական հոդված, որ գործում է միայն ի օգուտ իշխանության«Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊԵկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ)Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ
Ամենադիտված