Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովուրդ». Ծախսել են, բայց չգիտեն՝ որքան. ինչու է առողջապահության նախարարությունը թաքցնում տվյալները

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դեռեւս 2020 թվականի հունիսի 11-ին «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց էր ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն, եւ երեկ՝ հարցումից 30 օր անց, ստանում ենք հարցման պատասխանը, սակայն առանց էական պատասխանների:

Նախ նշենք՝ ՀՀ առողջապահության նախարարությունից փորձել էինք պարզել, թե մինչեւ օրս որքան հավելավճար, պարգեւավճար են ստացել կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացին միացած բուժաշխատողները (բժիշկներ, բուժքույրներ, վարորդներ բուժակներ), եւ որքան գումար են ստացել հյուրանոցների պատասխանատուները, որոնք սպասարկել են եւ հետևել մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին կարանտինի ժամանակ:

Հետաքրքրվել էինք նաեւ, թե որքան գումար է հատկացվել 1 անձի համար՝ բուժում սնունդ, գիշերակաց եւ այլն: Եվ, ահա, այս հարցումից 30 օր անց Առողջապահության նախարարությունն այդպես էլ չի կարողացել հստակ պատասխանել այս հարցադրումներին եւ թվեր ներկայացնել: Այս հարցերին ի պատասխան՝ Առողջապահության նախարարությունից միայն երկու թիվ են նշել. նախ նրանք նշել են, որ կորոնավիրուսային վարակի կանխարգելման եւ հաղթահարման ապահովման նպատակով պարգեւատրման ֆոնդերը հունիսի 1-ի դրությամբ կազմել են 687 մլն 518 հազար դրամ, իսկ մեկուսացման գործընթացի կազմակերպիչների ամսական վարձատրությունը կազմել է 150-ից 300 հազար դրամ: Մյուս հարցերի վերաբերյալ նախարարությունը թվեր չի նշել.

«Ինչ վերաբերում է կորոնավիրուսով վարակված մեկ քաղաքացու վրա կատարվող միջին ծախսերի հաշվարկին, տեղեկացնում եմ, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հատուցում է բուժկենտրոնների ամբողջական պահպանման ծախսերը՝ աշխատավարձ, կոմունալ եւ էներգետիկ ծախսեր, դեղորայք, անհրաժեշտ պարագաներ եւ ընթացիկ ծախսեր: Հաշվի առնելով վերապրոֆիլացված բուժկենտրոնների տարբեր մահճակալային ֆոնդերը, առկա ռեսուրսները, տարբեր ժամանակահատվածներում վերապրոֆիլացված լինելը, ինչպես նաեւ ընդունված պացիենտների ուղեկցող հիվանդությունները իրատեսական չեն դարձնում մեկ պացիենտի վրա միջին ծախսի գոյացումը»,-ասված է պատըասխանում:

Եվ որքան էլ նախարարությունը փորձում է բացատրել եւ այլ կերպ ներկայացնել թվերի բացակայության պատճառները, սակայն փաստ է մեկ բան՝ մեր հարցմանն ի պատասխան՝ թիվ չեն ներկայացրել, քանի որ չունեն, այսինքն՝ հայտնի չէ՝ որքան գումար է ծախսվել, եւ որքան էլ պատճառաբանություններ լինեն, սա ոչ պրոֆեսիոնալ կառավարման դասական օրինակ է, ծախսում են ու չեն կարողանում այն հաշվարկել նույնիսկ 30 օրվա ընթացքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ՌԴ դեսպանատունը խորհուրդ է տալիս խուսափել սահմանամերձ տարածքներ այցելելուցՓլուզում Ճամբարակ քաղաքում Փաշինյանը պատերազմով և ոստիկաններով է ահաբեկում տավուշցիներինՀանրապետությունով մեկ ձյուն է սպասվումՆԱՏՕ-ի ապտակը ՓաշինյանինՃՏՊ Ակնալիճ գյուղի սկզբնամասում․ կա տուժածՄահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկըԵթե Նիկոլը զորքը հետ քաշի ու զենք չտա, սրիկա է․ ոսկեպարցիՏավուշում տեղի ունեցած հանդիպումները կրկին սրել են հակասությունները ՔՊ-ումԿարգելվի քրեական ենթամշակույթ քարոզող ֆիլմերի ցուցադրությունը Փաշինյանը շնորհավորեց Պուտինին Դրանք ադրբեջանական գյուղեր են, պետք է վերադարձնել. Վահե Ղալումյան Ես վախենալու բան չունեմ. զենք կճարեմ, կխփեմ իրան․ Ոսկեպարի բնակիչՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին ԱԺ-ն նոր պատգամավոր ունի Նիկոլ Փաշինյանը TikTok-ում էՍանկցիաներով պայմանավորված «Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերի բանկոմատներում Մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝ «Տելեգրամ»-ի միջոցով․ երիտասարդ կինն ու տղամարդը կալանավորվել են Քաղաքագետը ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասինԲրյուսելը սիրախաղ է անում Երևանի հետ՝ փորձելով հարվածել Ռուսաստանին. «Փաստ»Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե... Փաշինյանի շանտաժը Ահաբեկչություն է տեղի ունեցել Բաքվի մետրոյի «Հունվարի 20-ի» կայարանում. պատմության այս օրը (19 մարտ)ՀՀ-ում կարգելափակվեն ինտերնետ շահումով խաղերի կայքերը, որոնք լիցենզիա չունեն (տեսանյութ)Պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է մարտական սամբոյի կանանց առաջնությունՓաշինյանը չի շնորհավորել Պուտինին հաղթանակի կապակցությամբ. պատճառը թաքնված է յոթ կնիքների հետևումՆպատակ ունեն ուշադրությունը շեղել նման բաների վրա. «Փաստ»Փաշինյանը տիկնոջ հետ Համազգային թատրոնում ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը ՃՏՊ Գեղարոտ-Ծիլքար ճանապարհինԳործող իշխանությունները պետք է ճամպրուկները կապեն և հեռանան. Արշակ Կարապետյան «Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»Ռեալի ակադեմիայի մարզիչները Երևանում կընտրեն լավագույն հայ պատանի խաղացողներին Պակիստանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Տրամաբանական է, որ սահմանազատման գործընթացը սկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած տարածքում. Փաշինյան«Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ»ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Հայաստանում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՆավթի գներն աճել են 150 միլիոն ռուբլի. ՌԴ-ում աճուրդի կհանվի Նիկոլայ Առաջինի ժամանակաշրջանի հազվագյուտ մետաղադրամը Բախվել են «Opel»-ն ու «06»-ը․ ավտոմեքենայում հայտնաբերել են ընտանիքի անդամների մոխրացած 4 մարմին«Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԼույս չի լինելու Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈ՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»«Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ «Հրապարակ» Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ» Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ «Ժողովուրդ» Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում․ «Հրապարակ»
Ամենադիտված