Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

ԱԺ-ում կա կորոնավիրուսով վարակված 5 աշխատակից, 6 պատգամավոր, 12 ինքնամեկուսացված պատգամավոր

ՀՀ ԱԺ աշխատակազմը չի տիրապետում պատգամավորների շրջանում կորոնավիրուսի վարակի առկայության վերաբերյալ ամբողջական տվյալներին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը նշեց, թե «ԱԺ աշխատակազմը տիրապետում է միայն այն տվյալներին, որոնք իրենց փոխանցում են պատգամավորները՝ նշելով, թե «օրենքով սահմանված չափանիշ չկա, որ պատգամավորը պարտավոր է գալ ու ասել, որ հիվանդ է»։

Ըստ նրա տրամադրած տվյալների՝ ներկայումս կա մոտ 18 վարակված եւ ինքնամեկուսացված պատգամավոր։ «Այս պահին մենք հավաքագրել ենք ու իմ ձեռքի տակ կան հետևյալ տվյալները՝ 5 վարակված աշխատակից՝ աշխատակազմից, 6 պատգամավոր, և մոտ 12 ինքնամեկուսացված պատգամավոր»,- ասաց Տ.Գալստյանը։ Վերջինիս փոխանցմամբ՝ վարակակիրներ ու ինքնամեկուսացածներ կան թե «Իմ քայլը», թե «ԲՀԿ» խմբակցությունից։ ԼՀԿ խմբակցության պատգամավորների վերաբերյալ տվյալներ ԱԺ աշխատակազմի ղեկավարը չունի։

Նշենք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարը պնդում էր, թե պատգամավորները որեւէ պարտավորություն չունեն՝ իրենց վարակակիր լինելու մասին հայտնել ԱԺ աշխատակազմին։

website by Sargssyan