Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք Երևանում. գեներալին պատկանող ռեստորանային համալիրում հարսանիքն ավարտվել է ծեծկռտուքով. ըստ բժշիկների՝ վիրավորը ի վիճակի չէ հայտարարություն

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 5-ին, արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 00:10-ի սահմաններում գլխի գագաթային շրջանի պատռված վերք, գանգուղեղային վնասվածք, սուբարախնոիդալ արնազեղում ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 63 բժշկական բրիգադը հիվանդանոց է տեղափոխել Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի բնակիչ, 27-ամյա Սիփան Հակոբյանին:

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին տեղեկություններ տալ:

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Շենգավիթի ոստիկանության պահպանության բաժնի աշխատակիցները պարզել են, որ երեկ՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 22:00-ի սահմաններում «Ռենեսանս» ռեստորանային համալիրում հարսանյաց հանդեսի ժամանակ տեղի է ունեցել վիճաբանություն, որտեղից մի հոգու տեղափոխել են հիվանդանոց: Շենգավիթի ոստիկանները՝ Շենգավիթի ոստիկանության պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ, պարզել են, որ Ս. Հակոբյանը էրեբունի հիվանդանոց է տեղափոխվել նշված ռեստորանային համալիրից:

Արդեն ոստիկանները այցելելով ռեստորոն՝ ՊՊԳՎ Շենգավիթի պահպանության բաժնի դասակի հրամանատար Զաքարյանի գլխավորությամբ, ռեստորանում ծեծկռտուք կատարելու կասկածանքով նշված վայրից Շենգավիթի ոստիկանություն են բերման ենթարկել ՌԴ քաղաքացի, Մոսկվա քաղաքի Վերխնիե Պոլյա փողոցի բնակիչ, ժամանակավորապես Երևան քաղաքի Արաբկիր 19 փողոցի 6-րդ շենքում բնակվող, 24-ամյա Տիգրան Գասպարյանին և Գեղարքունիքի մարզի Գագարինավան գյուղի բնակիչ, 25-ամյա Նարեկ Ավետիսյանին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ հարսանիքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Տ. Գասպարյանը ապակե տարայով հարվածել է Ս. Հակոբյանի գլխին: Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալներից Ն. Ավետիսյանը աշխատում է «Մոնարխ» Բաց բաժնետիրական ընկերությունում՝ որպես հերթափոխի պետ: Իսկ «Ռենեսանս» ռեստորանային համալիրը պատկանում է Սյունիքի նախկին մարզպետ, Արտակարգ իրավիճակների նախկին նախարար «Լոնդիկ» մականվամբ Էդիկ Բարսեղյանին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կիրանցի հատվածը դեռ վերջնական ճշտված չէ. Տավուշի մարզպետՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակըՊատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես հետո. ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Հրազդանի բաժինՓաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)Պայքարը շարունակելու ենք․ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվելՄիջազգային ճնշnւմը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասինԺողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջԿիրանցում արգելափակել են առանց պետհամարանիշի մեքենայի ելքը, տեղում ոստիկաններ ենՄիշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է ԵվրամիությունիցՀայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածումՎարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցերԱպրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյունՄայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿՀայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակիցՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում ենԻ՞նչ են քննարկել ՔՊ նիստում Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Քրեական հոդված, որ գործում է միայն ի օգուտ իշխանության«Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊԵկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ)Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը
Ամենադիտված