Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարին, ԱԱԾ տնօրենին, Ոստիկանապետին գործուղում է Արցախ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավիթ Տոնոյանին, Զոհրաբ Մնացականյանին, Արայիկ Հարությունյանին, Դավիթ Անանյանին, Էդուարդ Մարտիրոսյանին և Արման Սարգսյանին Արցախի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին 2020 թվականի մայիսի 21-22-ը ներառյալ, իսկ ոստիկանության պետ Արման Սարգսյանին մայիսի 20-22-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ):

2. Դավիթ Տոնոյանի, Զոհրաբ Մնացականյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Անանյանի, Էդուարդ Մարտիրոսյանի և Արման Սարգսյանի՝ Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ) գործուղման ծախսերը կատարել յուրաքանչյուր մարմնի՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Դավիթ Տոնոյանին, Զոհրաբ Մնացականյանին, Արայիկ Հարությունյանին, Դավիթ Անանյանին, Էդուարդ Մարտիրոսյանին և Արման Սարգսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,-ասված է որոշման մեջ:

website by Sargssyan