Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

«Արսենալի» նախկին խաղացողը թղթախաղում վեց միլիոն ֆունտ է կորցրել․ HLN

Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Նիկլաս Բենդտները խոսել է պոկերի սեղանի շուրջ իր կորուստների մասին:
32-ամյա դանիացի խաղացողի վերջին ակումբը Կոպենհագենն էր, որի համար Բենդտները խաղացել է 2019 թվականին: «19 տարեկանից սկսած ես պոկեր եմ խաղում: Ես հասկանում եմ, որ դա անիրատեսական է, բայց ես կորցրել եմ մոտ վեց միլիոն ֆունտ այս ամբողջ ընթացքում: Ես միշտ կարող էի վերահսկել ինքս ինձ, բայց ես նախկինում մտածում էի մեծ գումարների մասին», - Բենդտերն է մեջբերում HLN- ին: «Մի օր էլ խաղը իմ վերահսկողությունից դուրս եկավ։ Ամեն ինչ կարող էր շատ վատ վերջանալ։ Բայց լավ է, որ լավ ավարտ ունեցավ։ Այժմ ես խաղում եմ միայն ընկերներիս հետ՝ փոքր գումարով», - ավելացրեց հարձակվողը: 2019 թվականի նոյեմբերին Բենդտները դատապարտվեց 50 օրվա ազատազրկման՝ տաքսիստի վրա հարձակվելու համար:

website by Sargssyan