Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ օլիգարխները թզուկներ են. Աբել Աղանբեկյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի տնտեսագետ, ակադեմիկոս, 1980-ական թթ. երկրորդ կեսին ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովի խորհրդական Աբել Աղանբեկյանը

– Պարոն Աղանբեկյան, եթե փորձենք ընդհանուր ախտորոշում տալ Հայաստանի տնտեսությանը, ո՞րն է գլխավոր խնդիրը, ի՞նչն է խոչընդոտում տնտեսական զարգացմանը: Պատճառներն ավելի շատ տնտեսակա՞ն են, թե՞ քաղաքական:

– Ես չէի հակադրի քաղաքականությունը և տնտեսությունը: Ես ինքս տնտեսագետ եմ և բնականաբար կարող եմ խոսել միայն տնտեսական հարցերի մասին: Հայաստանի գլխավոր խնդիրը սոցիալական և տնտեսական հետամնացությունից դուրս գալն է: Երկրի զարգացման գլխավոր ցուցանիշն այդ իմաստով մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքն է (ՀՆԱ), այն ցույց է տալիս տնտեսական զարգացման մակարդակը:

Կոպիտ հաշվարկներով՝ Հայաստանը աշխարհի 170 երկրներից զբաղեցնում է 130-րդ տեղը այդ ցուցանիշով: Եթե հաշվենք շուկայական կուրսով, ապա մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանում չորս հազար դոլարից մի քիչ շատ է: Եթե հաշվենք գնողունակության հավասարակշռությամբ, ապա՝ 4 հազարից մի քիչ ավելի:

Դա շատ քիչ է, Ռուսաստանում, օրինակ, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 15-16 հազար է, այսինքն՝ մենք 3-4 անգամ բարձր ենք Հայաստանից, թեև Ռուսաստանը Եվրոպա չէ: Եթե օրինակ վերցնենք Եվրոպայի երկրները, ապա այնտեղ մեկ շնչին ընկնում է միջինը մոտ 30 հազար դոլար:

– Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանի տնտեսությունն ընդհանրապես: Շատ հաճախ այն անվանում են օլիգարխիկ, մենաշնորհային համակարգ: Դուք ի՞նչ անվանում կտաք:

– Տնտեսությանը կարելի է տարբեր անուններ տալ, դա կախված է նրանից, թե ինչ տեսանկյունից եք նայում: Եթե, օրինակ, խոսենք այն մասին, թե տնտեսության ո՞ր մասնաճյուղերն են այստեղ գերիշխում, ապա Հայաստանում դա գյուղատնտեսությունն է, այս ոլորտը ամենաշատն է ազդում ՀՆԱ-ի վրա: Երկրորդ տեղում արդյունաբերությունն է, և արդյունաբերությանը մի փոքր զիջում է առևտուրը: Սա նշանակում է, որ Հայաստանը արդյունաբերական երկիր չէ:

– Բայց զարգացած երկիր լինելու համար անհրաժեշտ է ունենալ արդյունաբերություն, դա՞ նկատի ունեք:

– Իհարկե, հատկապես զարգացող երկրի համար արդյունաբերությունն իր տեղը պիտի ունենա տնտեսության մեջ: Օրինակ՝ Ռուսաստանում արդյունաբերության բաժինը 28 տոկոս է, թեև Ռուսաստանն ավելի զարգացած է, քան Հայաստանը և ավելի մոտ է հետինդուստրիալ հասարակությանը անցնելուն:

Բայց հիշեք, թե ինչ արդյունաբերություն ուներ Հայաստանը խորհրդային տարիներին. ուներ և՛ էլեկտրոնիկա, և՛ ռադիոէլեկտրոնիկա, և՛ մաթեմաթիկական մեքենաներ, քիմիական ինչ արդյունաբերություն կար՝ մեքենաշինություն, էլեկտրոտեխնիկա, մալուխ: Ինչպիսի կոմբինատներ կային խորհրդային իշխանության վերջին շրջանում․ մեքենաշինական գործարաններ, Մարս գործարանը, Հրազդանի մեքենաշինական գործարանը: Հասկանո՞ւմ եք, Հայաստանը առաջադեմ, տնտեսապես զարգացած երկիր էր: Ամեն ինչ քանդվեց:

– Բայց դա խորհրդային տնտեսական համակարգում էր, այսօր այդ համակարգը չկա: Այդ դեպքում ինչպե՞ս կառուցել տնտեսությունը…

– Այնուամենայնիվ, կարելի էր ինչ-որ բան պահպանել, չտրվել այսրոպեական, կեղծ հայրենասիրական լոզունգներին, թե եկեք փակենք ատոմակայանը. մնացին առանց էլեկտրաէներգիայի, եկեք Նաիրիտը փակենք. մնացին առանց քիմիական արդյունաբերության, և այլն:

– Ինչպե՞ս կարելի է դուրս գալ այս վիճակից, ի՞նչ առաջարկներ կարող եք անել:

- Շատ երկրներ են հետամնաց եղել, բայց դարձել են առաջադեմ, օրինակ՝ Ճապոնիան պատերազմից հետո: Դա հետամնաց երկիր էր, «ճապոնական» բառը վատ իմաստ ուներ, ճապոնական ապրանքը չէին գնում, արտադրողականությունը 10 անգամ ավելի քիչ էր, քան Միացյալ Նահանգներում, բայց մշակվեց ռազմավարություն՝ ամենաառաջադեմ երկրների փորձն ընդօրինակելու համար, և 20 տարվա ընթացքում Ճապոնիան մեծ թռիչք կատարեց՝ դառնալով առաջադեմ տնտեսություն, այսօր Ճապոնիայի արտադրողականությունը ավելի բարձր է, քան Միացյալ Նահանգներինը:

– Բայց դա ազատ շուկայական տնտեսության համակարգում էր, այդպես չէ՞:

– Իսկ ի՞նչ է, դուք շուկայական երկիր չե՞ք, դուք նույնպես շուկայական եք: Ճապոնիայում էլ կան հսկա, խոշորագույն ընկերություններ, որոնց հետ համեմատած՝ հայ օլիգարխները պարզապես թզուկներ են, «Տոյոտա» կամ «Միցուբիշի» չեն (ծիծաղում է,-Ա.Ս.):

– Հայաստանում նոր վարչապետ է նշանակվել, որն առայժմ բավական վճռական քայլեր է անում: Ի՞նչ ակնկալիքներ կան այս կառավարությունից: Կկարողանա՞ արդյոք Կարեն Կարապետյանը հասնել լուրջ, համակարգային բարեփոխումների:

– Ես բավական լավ գիտեմ Կարեն Կարապետյանին, մի քանի անգամ հանդիպել եմ նրա հետ այն ժամանակ, երբ աշխատում էի իմ ներդրումային զեկույցի վրա, ընդգծեցի իր դերը Հայաստանի գազային ոլորտի զարգացման մեջ: Նա արժանի, բարձր կարգ ունեցոեղ մարդ է, լավ է ղեկավարել Հայաստանի «Գազպրոմը»: Ինձ այդպես է թվում, համենայն դեպս ես բարձր եմ գնահատում իր աշխատանքը: Կդառնա՞ արդյոք նա կառավարության լավ ղեկավար՝ ժամանակը ցույց կտա: Դրանք տարբեր պաշտոններ են, տարբեր աշխատանքներ: Կտեսնենք, թե նա ինչպես կաշխատի: Անձամբ ես հույս ունեմ, որ նրան կհաջողվի շատ բան անել:

– Ձեր կարծիքով՝ որո՞նք պետք է լինեն այս վարչապետի գլխավոր խնդիրները, առաջնահերթությունները:

– Իր փոխարեն ես, նախ, կմշակեի 5-10 տարվա ծրագիր, կմշակեի այնպես, որ դա լիներ կոլեկտիվ, ժողովրդի աջակցությունը վայելող ծրագիր, և կսկսեի այն իրականացնել: Այդ ծրագրի մեջ ամենադժվարը գտնել մարդկանց, ովքեր կարող են իրականացնել Հայաստանի առջև ծառացած բարդ, ծանր առաջադրանքները:

– Հայաստանը, Ձեր կարծիքով, ճի՞շտ ընտրություն է կատարել՝ կողմնորոշվելով դեպի Եվրասիական միություն: Հայաստանը որևէ հեռանկար ունի՞ այդ միությունում, այդ տնտեսությունում, թե՞ ավելի ճիշտ կլիներ ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը:

– Պետք է հարաբերություններ ունենալ բոլորի հետ, չի կարելի իրար հետ հակադրել, երբեք պետք չէ ասել՝ կա՛մ Ռուսաստանի, կա՛մ Եվրոպայի հետ, կա՛մ Ռուսաստանի, կա՛մ Չինաստանի հետ: Պետք է հարաբերություններ զարգացնել և՛ Չինաստանի, և՛ Եվրոպայի, և՛ Միացյալ Նահանգների, և՛ Ռուսաստանի, բոլորի հետ:

Հայաստանը ներքին շուկա չունեցող երկիր է: Դուք չեք կարող Հայաստանում ստեղծել որևէ մրցունակ ապրանք՝ առանց արտահանման վրա աշխատելու, Հայաստանի հիմնական հասույթը պետք է լինի արտահանումից: Հայաստանի արտահանման չափերը պարզապես ծիծաղելի են՝ մեկ միլիարդ դոլարից մի քիչ ավելի: Ուստի անհրաժեշտ է զարգացնել արտահանումը, դրա համար անհրաժեշտ է ստեղծել արտահանման կողմնորոշում ունեցող խոշոր ձեռնարկություններ, որոնք կբավարարեն Հայաստանի ներքին պահանջարկը և կաշխատենք արտաքին շուկայի վրա:

Եվ անհրաժեշտ է գտնել համաշխարհային կարգի մարդկանց, ովքեր կարող են աշխատել համաշխարհային շուկայի հետ: Պարտադիր չէ, որ այդ մարդիկ ապրեն Հայաստանում, կարող եք հրավիրել հայերի, այդ ոլորտի մասնագետների այլ երկրներից՝ փոխշահավետ պայմաններով: Այդպես է արել, օրինակ, Հնդկաստանը: Հնդկաստանը դարձավ աշխարհի երկրորդ տերությունը, օրինակ, օֆշորային ծրագրավորմամբ: Դա տեղեկատվական տեխնոլոգիաների կարևորագույն ճյուղերից է:

– Խնդիրն այն է, որ Հայաստանը արդեն մի քանի տարի շարժվում է եվրասիական ինտեգրման ուղիով, բայց առայժմ չկան դրական միտումներ տնտեսության մեջ և լուրջ ներդրումներ Եվրասիական միության, Ռուսաստանի կողմից:

– Ռուսաստանը 4 տարի գտնվում է լճացման, ռեցեսիայի վիճակում, Ռուսաստանում լուրջ անկում են ապրել ներդրումները. դրանք կրճատվել 16 տոկոսով, հետևաբար սա առանձնահատուկ շրջան է, սա ճգնաժամային շրջան է: Ճգնաժամերը գալիս և գնում են, իսկ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը երկարաժամկետ քայլ է: Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառությունը այլ երկրների հետ կրճատվել է երկու անգամ, քանի որ մենք առայժմ ռեցեսիայի մեջ ենք:

Բայց այժմ Ռուսաստանում մշակվում է տնտեսական աճի վերականգման ռազմավարություն, և ես համոզված եմ, որ Ռուսաստանը 3-5 տարի անց կվերադառնա տնտեսական աճի լիարժեք տեմպերին՝ տարական 4-5 տոկոս, կվերադառնա առևտրաշրջանառության, ներդրումների նախկին չափերին: Այդ ժամանակ Ռուսաստանը կունենա վերակողմնորոշված տնտեսություն՝ հումքային ուղղվածությամբ, կիսաֆաբրիկատային նյութերի արտադրությամբ:

Կսկսվի տնտեսության արդիականացումը, տեխնոլոգիական բարեփոխումը, ինովացիոն ճյուղերի արագ զարգացումը, և Ռուսաստանը կարիք կունենա շատ ապրանքների, որոնք կարող են արտադրել իր գործընկերները՝ նույն Հայաստանը, Ղազախստանը, Բելառուսը: Հիմա մեծ դժվարություններ կան:

Ես հասկանում եմ գոյություն ունեցող դժգոհությունը: Մենք ինքներս գոհ չենք այն ամենից, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի ներսում, բայց պատճառն այն է, որ ճգնաժամի մեջ ենք:

Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ» Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհովՓաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին«Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում էԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող էԱպրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ ԱշոտյանՇատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ ԱբրահամյանԻնչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՌուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետՆոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել էԱլեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄիրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍա 1915թ. Ցեղասպանության, հետո Արցախի շարունակական ընթացքն է. Գառնիկ Դանիելյան Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)UWW-ն որոշում է կայացրել վերանայել Բաքվի մրցաշարում Չամիզո-Բայրամով մենամարտըՍակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան․ Ոսկան ՍարգսյանՍա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ)Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնшմուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանԲերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության ավելի քան 10 անդամներԱպրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյունԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՔաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ)Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցըԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամԳառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին
Ամենադիտված