Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Հանդիպում արվեստի հետ» շարքը նվիրված էր Ռոբերտ Էլիբեկյանին

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայ արվեստագետ Ռոբերտ Էլիբեկյանի 75-ամյակի կապակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Հանդիպում արվեստի հետ» ավանդական շարքն այս անգամ նվիրված էր մեծանուն արվեստագետին: Այն անցկացվեց կենտրոնի «Ռոբերտ Էլիբէկյան. Արտացոլումներ» ցուցադրության շրջանակներում, որին մասնակից էին Էլիբեկյանի ընկերներն ու արվեստագետները:

Ռոբերտ Էլիբեկյանը պատմեց, որ ցուցադրության համար ընտրվել են 1967-2015 թ.թ. ստեղծված նկարները:
«Հայաստանը հարուստ է եղել թատրոնով, երաժշտությամբ, գեղանկարչությյամբ, կինոյով. դրանով են արվեստագետները սնվում»,- կարծում է գեղանկարիչը: Ռոմերտ Էլիբեկյանի համար չկա ներշնչանքի ստույգ աղբյուր. նրա համոզմամբ` նկարչի վրա ազդում է ամեն ինչ: Այն հարցին, թե ինչն է փոխվել իր արվեստի մեջ տարիների ընթացքում, նա պատասխանեց, որ ակնհայտորեն եղել է ձեռագրի փոփոխություն, բայց հիմնականը միշտ մնում է: Էլիբեկյանը խոստովանեց, որ երբեք չի մտածել, թե իր աշխատանքներում ինչ ընդհանուր գիծ կա, սակայն նշեց, որ հստակ երևում է կանացի աշխարհը, թատրոնն ու կրկեսը, անհանգստացնող ներքին խնդիրները:
«Հայաստանը հիմա դժվար ժամանակներ է ապրում. հավանական է, որ մի քանի տարի անց դրանք էլ կազդեն արվեստիս վրա»,- հավելեց նկարիչը: Գույների ընտրության մասին խոսելիս նա ասաց, որ նախապատվություններ չունի:
Ըստ նրա` սև ու սպիտակով արված գործը երբեմն ավելի վառ կարող է թվալ, քան գունավորը: «Ամբողջը բնազդների հիման վրա է, ես առաջնորդվում եմ զգացմունքներով, և մատների բարձիկները այն զգայարաններ են, որ օգնում են նկարչին»,- շեշտեց նա:
Ցուցադրությանը մասնակից գեղանկարիչ Մուշեղ Մխիթարյանն ասում է, որ ծնված օրվանից հիացել է Էլիբեկյանի նկարներով: Ամենասիրած գործերը վաղ ստեղծագործական շրջանում` 1967-ից 1970-ականներին արված նկարներն են:
«Այդ կտավներում զգացվում է անմիջական խենթություն` առանց հաշվարկի: Ուշ շրջանի ստեղծագործություններում կա իմաստություն, միտք, վաղ շրջանում` թրթիռ ու զգացմունք»,- կարծում է Մխիթարյանը: Տարիների ընթացքում ձեռագիրն այնպես է փոխվում, որ պատկերներում պակասում են զգացմունքները, իսկ գաղափարը դառնում է ավելի խորը: Նկարիչը ընդգծեց, որ խոհրդային տարիներին արվեստում գերիշխող ուղղությունը սոցռեալզիմն էր, իսկ Էլիբեկյանը հեղափոխություն է արել` դուրս գալով այդ հոսքից:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հանրային ծրագրերի գծով փոխտնօրենի համադրող օգնական Արմեն Եսայանցը կարծում է, որ Ռոբերտ Էլիբեկյանի թողած ժառանգությունը հետագա սերունդներին ուղղակի հսկայական է:
«Նրա արվեստը ներկայացնում է նորովի մի աշխարհ, որտեղ կյանքը հանդես է գալիս որպես թատրոն, և դրան կարող ենք հասնել միայն իր կերտած կերպարների միջոցով: Էլիբեկյանի կտավները, կարելի է ասել, դուռ են բացում դեպի նրա աշխարհ»,- նշում է Եսայանցը: Նա հավելեց, որ մինչ այդ եղել են բազմաթիվ ցուցահանդեսներ, բայց այս մեկն առանձնահատուկ է. ներկա յացված են մոտ 10 կտավներ նկարչի ստեղծագործական կյանքի վաղ շրջանից, որոնք նախկինում երբևէ չեն ցուցադրվել:

«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ» Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհովՓաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին«Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում էԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող էԱպրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ ԱշոտյանՇատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ ԱբրահամյանԻնչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՌուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետՆոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել էԱլեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄիրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍա 1915թ. Ցեղասպանության, հետո Արցախի շարունակական ընթացքն է. Գառնիկ Դանիելյան Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)UWW-ն որոշում է կայացրել վերանայել Բաքվի մրցաշարում Չամիզո-Բայրամով մենամարտըՍակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան․ Ոսկան ՍարգսյանՍա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ)Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնшմուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանԲերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության ավելի քան 10 անդամներԱպրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյունԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՔաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ)Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցըԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամԳառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժինԵվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը
Ամենադիտված