Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

«Փաստորեն երեխաներին ցանելու համար ուղարկում եք դպրոց». Փաշինյանը զանգում է պատահական քաղաքացիներին (վիդեո)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում այսօր՝ մարտի 28-ին շարունակել է զանգել պատահական հեռախոսահամարների եւ զրուցել քաղաքացիների հետ:

Առաջին զանգին երիտասարդ կին պատասխանեց, ով նշեց, որ տանը միայն ամուսինն է աշխատում, որը սակայն արտակարգ դրությամբ պայմանավորված հիմա տանն է. «Հավաքած գումար ունենք, հիմա դա ենք ծախսում: Լրիվ ուրիշ նպատակով էինք հավաքել, բայց դե հիմա ծախսում ենք:  Դեռ երկու շաբաթ կդիմանանք: Գնունի առեւտրի շուկայում է աշխատում: Միայն ամուսինս է դուրս գալիս գնումն անելու եւ վերջ»,-ասաց կինը:

Նա տեղեկացրեց, որ ամուսնուս ընկերների ծնողներն են վարակվել կորոնավիրուսով, աղբյուրը եղել է Նորագավիթի կարի արտադրամասը:

Հարցին, թե երեխաները տանը դաս անում են, կինը պատասխանեց, որ դասերը հեռավար ձեւով կազմակերպում են, ինչից րենք շատ հոգ ենք:

«Կարո՞ղ է դպրոցները փակենք, էդպես դասերը անեն»,- կատակեց Փաշինյանը, ինչին կինն արձագանքեց, որ էդ դեպքում իրենք դժվարության առաջ կկանգնեն, որովհետեւ տանը երեխաներին պահել է պետք:

«Փաստորեն երեխաներին ցանելու համար ուղարկում եք դպրոց»,-կրկին կատակեց Փաշինյանը:

Նշենք, որ վարչապետը երեկ նույնպես պատահական հեռախոսահամարներով զանգել է քաղաքացիներին: Նա նշել է, որ դա օգնում է խնդիրներն ավելի լավ հասկանալ, տնտեսական, սոցիալական աջակցության փաթեթների ձեւավորման գործում ավելի ճշգրիտ լինելու հարցում:

website by Sargssyan