Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

«Բարսելոնան» փոխարինող է գտել Ժորդի Ալբային

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը հետաքրքրվում է պորտուգալական «Պորտուի» ձախ եզրային պաշտպան Ալեքս Տելեսի ծառայություններով, տեղեկացնում է Sport.es-ը:

27-ամյա բրազիլացի պաշտպանին «Բարսելոնայում» դիտարկում են որպես 32-ամյա Ժորդի Ալբային փոխարինող: Ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայի չեմպիոնի մարզչական շտաբը դժգոհ է Ալբայի մրցելույթներից:

Ալեքս Տելեսի պայմանագիրը «Պորտուի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս: Ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել ակումբի հետ համագործակցության ժամկետը:

Ընթացիկ մրցաշրջանում Տելեսը բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում:

website by Sargssyan