Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Քաղաքացին վնասել է երակները․ նրան հոսպիտալացրել են

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 23-ին, ժամը 00:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղյան փողոցիթիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը վնասել է երակները և ցանկանում է ինքնասպան լինել՝ նետվելով պատշգամբից: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ բնակարաններից մեկի բնակիչ Էդգար Տ.-ն (ծնված 1990 թ.) վնասել է ձեռքի երակները:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչն Էդգար Տ.-ին ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Էդգար Տ.-ին. վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

website by Sargssyan