Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Վրաերթ Դավիթ Բեկի փողոցում. 62-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Մարտի 14-ին, ժամը 16:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ Բեկի փողոցի «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց տեղի է ունեցել վրաերթ, տուժածը երթևեկելի գոտում է: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan Versa» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արայիկ Վ.) վրաերթի է ենթարկել Աննման Ք.-ին (ծնված 1958 թ.):

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ և մահացել:

 

website by Sargssyan