Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Արտակարգ դեպք Երեւանում. մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի

Երեւանում, մարտի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 13։30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ դաստակի երրորդ մատի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ եւ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Կոտայքի մարզի բնակիչ՝ 37-ամյա Վահե Հ-ն եւ Արագածոտնի մարզի բնակիչ՝ 45-ամյա Գագիկ Պ-ն։

Մինչ բժիշկներն օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 12։00-ի սահմաններում Գայի պողոտայի եւ Լվովյան փողոցի խաչմերուկում նշված անձանց հետ վիճաբանություն է տեղի ունեցել, եւ Երեւանի բնակիչ՝ 47-ամյա Անդրանիկ Գ-ն դանակով հարվածել է Գագիկ Պ-ի գոտկատեղին, իսկ վիճաբանության ժամանակ Վահե Հ-ն փորձել է Անդրանիկ Գ-ի ձեռքից խլել դանակը, ինչի հետեւանքով էլ վնասվել է ձեռքը։

Ժամեր անց Նոր նորքի ոստիկանները Երեւան քաղաքի Կողբացի փողոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Անդրանիկ Գ-ին, ով ներկայացվել է հետաքննչական բաժանմունք։ Ոստիկանները հայտնաբերել են նաեւ հանցագործության գործիք դանակը։

website by Sargssyan