Ողբերգական դեպք․ Նորապսակները մահացել են Դիլիջանի հյուրատներից մեկի լոգարանում
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջան քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ 27-ամյա ամուսինների կյանքից հեռացման դեպքի առթիվ։
Վերջիններս նորապսակներ էին և հարսանիքից հետո որոշել էին մեղրամիսն անցկացնել Դիլիջանի հյուրատներից մեկում։
Հանգրվանելու 3-րդ օրը հենց նույն հյուրատան լոգասենյակում հայտաբերվել են երիտասարդ ամուսինների մարմինները։
Դեպքի վայրի զննության արդյունքում պարզվել է, որ տան լոգարանում տեղադրված է եղել գազի արագային ջրատաքացուցիչ։ Դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ Դիլիջանի քննչական բաժնում նախաքննություն է կատարվում։ 2020 թ․ փետրվարի 12-ին Շիրակի մարզի Ախուրյան գյուղից մեղրամսի նպատակով Դիլիջան եկած նորապսակները կյանքից հեռացել են հենց այս հյուրատան լոգասենյակում՝ նախնական վարկածով շմոլ գազի թունավորումից։
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Դիլիջանի քննչական բաժնում նախաքննություն է ընթանում դեպքի մանրամասները պարզելու ուղղությամբ։
Նշված օրը՝ ժամը 13-ի դրությամբ Երևան քաղաքի օպերատիվ կառավարման կենտրոնից Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց է զանգահարել Դիլիջան քաղաքի մի բնակչուհի և հայտնել, որ իրենց լոգարանում հայտնաբերվել են վարձակալների մարմինները։
Մանրամասները դիտեք տեսանյութում՝
Նյութի աղբյուրը`MaxInfo.am