Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

24-ամյա երիտասարդը Վարդենիկ գյուղի ճամփեզրին ապօրինի հատել է ութ բարդի (տեսանյութ)

Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին` շարունակելով հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ: Օրերս հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները:

Փետրվարի 1-ին բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Վարդենիկ գյուղի 24-ամյա մի բնակիչ Մարտունի-Վարդենիս ճանապարհի Վարդենիկ գյուղի հատվածում բարդիներ է հատել: Նույն օրը, իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում, կասկածվողը ներկայացավ ոստիկանության Մարտունու բաժին:

Պարզվել է` նա հունվարի 30-ին Վարդենիկ գյուղի ճամփեզրին ապօրինի հատել է տարբեր տրամաչափի ութ բարդի:

Հանգամանքներն ու վնասի չափը պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

website by Sargssyan