Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

ՀՔԾ-ն նման հաղորդագրություն չի հրապարակել, որտեղի՞ց Հ1-ին այդ տեղեկությունը. Արամ Վարդևանյան

 

Սահմանադրական դատարանի շուրջ տիրող իրավիճակի մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց սահմանադրագետ Արամ Վարդևանյանի հետ:

-Սահմանադրական դատարանում և մասնավորապես՝ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակի Ձեր գնահատականը ո՞րն է:

-Իրավական գործընթացի հետ կապված իրավական հիմք չեմ տեսնում: Գործառութային անձեռնմխելիությամբ, այս դեպքում նաև անձնական անձեռնմխելիությամբ, այսինքն՝ ամբողջությամբ անձեռնմխելիությամբ օժտված մարդը չի կարող քրեական հետապնդման ենթարկվել առանց ՍԴ համաձայնության: Եթե լինի, ապա միայն ակնհայտ սահմանադրության խախտմամբ:

-Այսօր առավոտյան վարչապետն իր ֆեյսբուքյան էջում ռեպորտաժ էր տեղադրել՝ կից գրելով. «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»: Երկրի ղեկավարը կարո՞ղ է նման բան ասել մեկ այլ՝ շատ կարևոր պաշտոն զբաղեցնող մարդու հասցեին:

-Նախ և առաջ խնդիրը Հանրային հեռուստաընկերությունից էր առաջացել, քանի որ հեռուստաընկերությունը չէր կարող նման տեսանյութ հրապարակել: Հատուկ քննչական ծառայության կայքէջում նման պաշտոնական հաղորդագրություն չեք տեսնի: Հատուկ քննչական ծառայությունը վերջին տարիներին ցանկացած պաշտոնական տեղեկատվություն քրեական գործի ընթացքի, գործի վերաբերյալ հրապարակում է իր էջում: Հարց է առաջանում՝ որտեղի՞ց Հանրային հեռուստաընկերությանն այդ տեղեկությունը, որն իրենից ամբողջությամբ նախաքննական գաղտնիք է ենթադրում: ՍԴ դատավորի նկատմամբ քրեական գործ հարուցելն իրավական առումով իրենից ոչինչ չի ենթադրում: Ցանկացած նախօրոք հնչեցված գնահատական, երբ չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, ենթադրում է պետական իշխանության ճյուղերի միջամտություն՝ մեկ այլ ճյուղի գործունեության մեջ: Պարզ է, չէ՞, դատական իշխանությունը, դատարանները, որոնք հետագայում պետք է քննության առարկա դարձնեն այդ գործը, արդեն իսկ որոշակի կաշկանդվածության մեջ են լինելու: 

՞նչ կարծիք ունեք Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման մասին և ի՞նչ գործառույթներ է այն կատարելու:

-Ես չունեմ տեղեկություն, թե որն է Սահմանադրական բարեփոխումների առարկան, քանի որ այն չկա: Այսինքն՝ ես տեղյակ չեմ, թե ինչին են ուղղված այդ բարեփոխումները: Այսօր նորից լսեցի, երբ խոսվեց դատական համակարգի բարեփոխումների մասին: Բայց չի ասվում, թե ինչի մասին է խոսքը, այսինքն՝ խնդիրը բարձրագույն դատական խորհրդի հետ է կապված, վճռաբեկ դատարանի, վերաքննիչի, ՍԴ-ի: Բարեփոխում կատարելիս պետք է հասկանալ՝ լիազորությունների՞ մասին է խոսքը, թե կառուցվածքի: Պետք է հստակեցվի, որն է բարեփոխման ենթակա խնդիրը: 

--Ի վերջո, ինչու՞ է գործող իշխանությունը փորձում ազատվել Հրայր Թովմասյանից:

-Սա քաղաքական հարց է, որի հասցեատերը ես չեմ, բայց իրավական տեսակետից կարող եմ ասել, որ ՍԴ-ն վերիշխանական մարմին է: ՍԴ-ի հետ փախհարաբերություններում պետք է գերակայող լինի հենց սահմանդրությունը: Անձամբ ես սահմանադրաիրավական իմաստով ՍԴ դատարանի հետ կապված խնդիր չեմ տեսնում: Խնդիր չի արձանագրել նաև Վենետիկի հանձնաժողովը: Հույս ունեմ, որ ի վերջո սահմանադրության գերակայության և իրավական պետության սկզբունքից ելնելով՝ այս վիճակը կկարգավորվի:  

website by Sargssyan