Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Հենրիխ Մխիթարյանը 31 տարեկան է, ՀՖՖ-ն շնորհավորել է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունվարի 21-ին նշում է ծննդյան 31-րդ տարեդարձը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է ազգային թիմի ավագին։

«Այսօր Հայաստանի ութակի լավագույն ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը նշում է իր ծննդյան 31-րդ տարեդարձը։ Ծնունդդ շնորհավոր, Հենրիխ Մխիթարյանը»,- գրել է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանն այժմ վերականգնվում է ազդրի վնասվածքից հետո։ Նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է հունվարի 26-ին «Լացիոյի» հետ դիմակայությունում, Իտալիայի առաջնության 21-րդ տուրում։ 

website by Sargssyan