Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Արտաշատյան ջրանցքում 56-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 12:08-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատյան ջրանցքում նկատվել է տղամարդու դի:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դին գտնվում է Նոր Կյուրին գյուղի ամառանոցների սկզբնամասում գտնվող Արտաշատյան ջրանցքում (մոտ 2 մ խորություն):

Փրկարարները դուրս են բերել Ալեքսան Ջ.-ի (ծնված 1963 թ.) դին:

website by Sargssyan