Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

«Բարսելոնան» ու «Ռեալը» Սուպերկլասիկոյից առաջ հանգրվանել են նույն հյուրանոցում

Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան» Սուպերկլասիկոյից առաջ անվտանգության նկատառումներով հանգրվանել են նույն հյուրանոցում՝ «Կամպ Նոու» ստադիոնից 600 մետր հեռավորության վրա գտնվող Princesa Sofia-ում, հաղորդում է AS-ը։

Կատալոնիայի անկախության հանրաքվեին կողմ հանդես եկող Tsunami Democratic շարժումը խոստացել է հանդիպման օրը Բարսելոնայում անցկացնել բողոքի ցույցեր։

Հյուրանոցից ստադիոն թիմերը կմեկնեն առանց ակումբային տարբերանշանների ավտոբուսներով։

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրից տեղափոխված «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

website by Sargssyan