Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեղավորների փնտրտուք. ովքե՞ր են հաջորդները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը պարբերաբար բողոքել է, թե պետական համակարգի գործունեության արդյունավետությունը շատ ցածր է: 

Ավելին, ըստ Փաշինյանի, պետական համակարգը մի բան էլ ուռճացված է: 

Այս մոտեցմամբ է պայմանավորված պետական համակարգը կրճատելու և օպտիմալացնելու իշխանությունների քաղաքականությունը: Այս տարվա սկզբից ևեթ իշխանությունը ձեռնամուխ եղավ այդ գործը կյանքի կոչելուն: 

Բացի պետական համակարգի արդյունավետությունը բարձրացնելու խնդրից, կառավարության կողմից որպես նախարարությունները կրճատելու հիմնավորում ներկայացվում էր նաև այն փաստարկը, թե պետական համակարգում մեծ թվով աշխատակիցներ պահելու հետևանքով ցածր են լինում աշխատավարձերն ու մոտիվացիան, իսկ օպտիմալացման նպատակներից մեկն էլ պատշաճ աշխատավարձեր ապահովելն է: 

Արդյունքում 17 նախարարությունները կրճատվեցին և դարձան 12-ը: Օպտիմալացում տեղի ունեցավ նաև այլ պետական հաստատություններում: 

Փաստորեն առանց պետական հիմնարկներում բազմաթիվ աշխատողների աշխատանքի հարցը լուծելու, կառավարությունը նրանց ազատեց աշխատանքից՝ աչքի առաջ ունենալով Փաշինյանի այն հայտարարությունը, թե լավ մասնագետը միշտ էլ կարող է աշխատանք գտնել: 

Սակայն բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում աշխատանքը, այսպես ասած, թափած չէ, բարձր է գործազրկության մակարդակը, և շատ դժվար է աշխատանք գտնելը: 

Ինչպես ժամանակը ցույց տվեց, կառավարության կողմից իրականացված պետական համակարգի կրճատումներն այդպես էլ չլուծեցին պետական համակարգի արդյունավետության խնդիրը, իսկ որոշ պրոբլեմներ էլ ավելի խորացան: 

Խնդիրներ ի հայտ եկան տարիներով պետական համակարգում աշխատանքի փորձ ունեցող աշխատակիցների և նախարարությունների ու այլ պետական հիմնարկությունների ղեկավար անձանց միջև՝ կապված նրա հետ, որ Փաշինյանի կողմից նշանակվածների գերակշռող մասը, որոնք իրականացնում են այդ հաստատությունների կառավարումը, պետական կառավարման աշխատանքի փորձ չունեն և հիմնականում առաջնորդվում են սեփական ամբիցիաներով: 

Բայց դժգոհությունները չէին կարող սրանով ավարտվել, քանի որ Փաշինյանը որոշեց հանրությունից գաղտնի գրեթե կրկնակի բարձրացնել սեփական թիմակիցների աշխատավարձը, որոնք զբաղեցնում են նախարարների, փոխնախարարների, մարզպետների և այլ բարձր պաշտոններ: 

Բնականաբար, հասարակ աշխատողների մեջ պետք է հարց առաջանար, թե ինչո՞ւ է համապատասխան փորձ չունեցող և նորաթուխ պաշտոնյայի աշխատավարձը կրկնակի բարձրացվում, մանավանդ, երբ նրանց աշխատանքի արդյունքներն էլ հարցականի տակ են, իսկ իրենցը, եթե բարձրացվում էլ է, ապա չնչին չափով՝ չհաշված, որ ցանկացած պահի իրենք կարող են հայտնվել կրճատման տակ: 

Բայց սա ամենը չէ: Խնդիրներն այնքան շատ են, որ այսպիսի իրավիճակում պետական կառավարման համակարգում ի հայտ եկած դժգոհությունը ավելի է խորանում և, գոնե ըստ Փաշինյանի, վերածվում անգամ դիմադրության: 

Թերևս հենց այս հանգամանքից էր վրդովվել վարչապետ Փաշինյանը, երբ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց. 

«Եկեք արձանագրեք, որ ամբողջ պետական համակարգը, այո, հեղափոխությանը դիմադրում ա, դիմադրում ա ամբողջ պետական համակարգը, և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ»: 

Փաշինյանը նաև դժգոհեց պետական կառավարման համակարգի արդյունավետությունից՝ նշելով, թե լինում են դեպքեր, երբ նախարարություններից դպրոցական մակարդակի գրություններ են գալիս։

 Վարչապետը գուցե ճիշտ է, որ պետական կառավարման համակարգը, մեղմ ասած, արդյունավետ չէ: 

Սակայն հարկ է նշել, որ պետական կառավարման համակարգից բողոքելուց առաջ վարչապետը պետք է հասկանա, որ ստեղծված իրավիճակում ինքը ևս ունի իր մեղքի բաժինը: 

Ըստ էության, սրանով նա կասկածի տակ է դնում նաև իր կողմից նշանակված պաշտոնյաների պրոֆեսիոնալիզմը, քանի որ նախարարությունների գրությունները անցնում են նախարարների կամ պաշտոնակատարների ձեռքի տակով, և հետո՝ նրանք են կոչված համակարգել այդ աշխատանքները: 

Ստացվում է, որ վարչապետը փոխանակ փորձի տարբեր միջոցներով մեղմել պետական կառավարման ներսում առկա դժգոհությունները և քայլ առ քայլ կառավարման համակարգի գործունեությունը գցի հունի մեջ, առճակատման է գնում պետական համակարգի դեմ, ինչը, դժվար է ասել, թե ինչպիսի բացասական հետևանքների կարող է հանգեցնել: 

Վերջապես, գուցե պետք է իրականությանը նայել ու հասկանալ, որ «հեղափոխությանը» դիմադրում են ոչ այնքան սևերն ու մնացած բոլոր նրանք, որոնց վրա պարբերաբար վարչապետը բարդում է իր ձախողումների մեղավորությունը, որքան իր թիմի որոշ կարկառուն անդամներ, եթե չասենք՝ մեծամասնությունը:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածումՎարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցերԱպրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյունՄայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿՀայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակիցՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում ենԻ՞նչ են քննարկել ՔՊ նիստում Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Քրեական հոդված, որ գործում է միայն ի օգուտ իշխանության«Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊԵկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ)Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել
Ամենադիտված