Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սուսերով պար»՝ ֆիլմ մարդու և մեծանուն կոմպոզիտորի մասին

ՄՇԱԿՈՒՅԹ

Դեկտեմբերի 11-ին «Սինեմա Սթարում» («Դալմա Գարդեն մոլ») տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ հնարավորություն ստացան դիտելու «Սուսերով պար» ֆիլմը, այնուհետև ֆիլմի ռեժիսոր և սցենարի հեղինակ Յուսուպ Ռազիկովը, գլխավոր դերակատար Համբարձում Քաբանյանը և կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ընկերոջը մարմնավորող Արման Նավասարդյանը ներկայացրեցին ֆիլմի ստեղծման պատմությունը, սցենարային լուծումները։ Ի դեպ, դեկտեմբերի 12-ից արդեն ֆիլմը կցուցադրվի կինոթատրոններում։

Ֆիլմի ստեղծման պատմությունը

«Սուսերով պար» ֆիլմի պրոդյուսերությամբ զբաղվել է «Մարս մեդիա» կինոընկերությունը, գլխավոր պրոդյուսերն է Ռուբեն Դիշդիշյանը։ Նա արդեն իսկ մասնակցել է մի շարք փառատոնների՝ Շանհայի 22-րդ միջազգային կինոփառատոն, Ռուսական կինոյի «Պատուհան դեպի Եվրոպա» 28-րդ փառատոն, «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոն, Երաժշտության և կինոյի միջազգային փառատոն Հարավային Կորեայում։

Ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Յուսուպ Ռազիկովն ավելի վաղ նշել է՝ իր համար առաջնային նպատակը չի եղել նկարահանել դասական կենսագրական ֆիլմ մեծն կոմպոզիտորի մասին։ Ռեժիսորն իր հայացքն ուղղել է Խաչատրյանի կյանքի կարճ ժամանակահատվածին, երբ կոմպոզիտորը ստեղծել է «Սուսերով պարը»։ Ֆիլմում ներկայացված է կոմպոզիտորի կյանքի միայն երկու շաբաթը։

Նկարահանումները տեղի են ունեցել Ռուսաստանում և Հայաստանում։ Մոլոտովի տարհանման տեսարանները նկարահանվել են Յարոսլավլում, որտեղ նախօրոք կառուցվել են հյուրանոցի և շուկայի դեկորացիաները։ Բալետային տեսարանները, պաշտոնյա Պուշկովի այցի և շատ այլ էպոզոդիկ մասեր նկարահանվել են Երևանում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Հայաստանի ազգային օպերայի և բալետի թատրոնում։ Ի դեպ, երևանյան նկարահանումները զուգադիպել են 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների հետ։ Նկարահանումներ են իրականացվել նաև Խոր Վիրապում։

Ֆիլմ մարդու և կոմպոզիտորի մասին

Գրեթե մութ կինոդահլիճում ահռելի մեծ հեռուստաէկրանին աչքերիս առաջ հայտնվում են կանաչ ու դեղին արտերի պատկերներ և մի շատ ծանոթ ձայն, որն ինձ գոնե տեղափոխում է մանկություն։ Կանայք բուրդ են չփխում, մի տեսարան, որին վաղուց արդեն գրեթե հնարավոր չէ հանդիպել հատկապես Երևանում։ Կադրերը պատահական չեն ընտրված, չէ որ փայտի՝ բրդին հարվածելու պահն էլ իր մեջ որոշակի երաժշտություն է պարունակում։ Փոքրիկ Գայանեն և Արամը թաքնվում են մահճակալի տակ և սկսում կծու պղպեղ ուտել։ Լացի ձայնին վրա են հասնում նրանց մայրերը։ Այնուհետև իրադարձությունները տեղափոխվում են 1942 թվական`Մոլոտով քաղաք. շարունակվում էր Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Հյուրանոցի իր համարում հիվանդ պառած է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը։ Մոտ է «Գայանե» բալետի պրեմիերայի օրը, սակայն այն դեռ պատրաստ չէ։ Ամեն անգամ նրա ստեղծագործությունը բախվում է գրաքննության պահանջներին։ Խնդիրները, բողոքը, գուցե նաև ցասումը հասնում են իրենց գագաթնակետին, երբ Խաչատրյանը թատրոնի տնօրինությունից հրաման է ստանում ստեղծել ևս մեկ պար՝ բալետը եզրափակելու համար։ Կոմպոզիտորից ութ ժամ է պահանջվում «Սուսերով պարը» ստեղծելու համար։

Ֆիլմում կարմիր թելի պես անցնում է Հայոց ցեղասպանության թեման։ Մի առիթով՝ հավաքույթի ժամանակ, Խաչատրյանն ասում է, որ մտադիր է մի գործ ստեղծել Հայոց ցեղասպանության մասին։ Ներկա խորհրդային պաշտոնյաներից Պուշկովը հիշեցնում է՝ Խորհրդային Միությունը բարեկամական կապեր ունի Թուրքիայի հետ և, ի վերջո, 1915 թվականի մասին պետք է մոռանալ։ Խաչատրյանը հարցնում է՝ իսկ մարդի՞կ։ Պուշկովը հակադարձում է՝ իսկ ո՞վ կհիշի նրանց մասին 100 տարի անց։ Լռության մեջ կոմպոզիտորը գինու շշով հարվածում է Պուշկովի գլխին։ Ֆիլմում Խաչատրյանին պարբերաբար ուղեկցում է հայի՝ Կարոյի կերպարը, որին մարմնավորում է դերասան Վրույր Հարությունյանը։ Հետաքրքիր է նրանց զրույցը Խոր Վիրապում՝ ճիշտ Արարատ լեռան հայացքի ներքո, դարձյալ ցավի ու կորցրածի մասին։ Կարոն ևս այն կարծիքին է, որ կորցրածի՝ հատկապես մարդկանց մասին միշտ պետք է հիշել և Խաչատրյանի հարցին, թե միայն հիշելը քիչ չէ՞, բացասական պատասխան է տալիս։ Ֆիլմում պարբերաբար կարելի է որսալ «Դլե յամանի» մեղեդիները, որոնք կարծես ավելի ամբողջական են դարձնում թեմային առնչվող պատկերները։

Ֆիլմն, իհարկե, նախ և առաջ Խաչատրյան կոմպոզիտորի մասին էր, ումից անասելի մեծ ջանքեր են պահանջվել «Գայանե» բալետի ստեղծումն ավարտին հասցնելը։ Նկարագարված են նրա հոգեկան ապրումները, ցավը, բարկությունը, նրան շրջապատող խորհրդային իրականությունը, գրաքննության սարսափելի պահանջներն ու հետևանքները։ Հարակից կերպարների միջոցով ներկայացված են այն ժամանակների արատավոր երևույթները։ Օրինակ՝ խորհրդային պաշտոնյա Պուշկովը կասկածում է, որ Արամ Խաչատրյանը ստեղծում է մի գործ, որը հակասում է խորհրդային գաղափարախոսությանը, պատվիրում է երիտասարդ երաժիշտներից մեկին լրտեսել նրան, պարզելու, թե ինչ է ստեղծում Խաչատրյանը։ Եթե լրտեսությունը բարեհաջող ընթացք ունենար, ապա երիտասարդը պատերազմ չէր մեկնի։ Նույն մարդու ձեռքում ինչ-որ առումով խաղալիքներ են դառնում Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարը, տնօրենը, պարուհին և մյուս աշխատակիցները։ «Սուսերով պարը» ֆիլմ է Արամ Խաչատրյան մարդու և կոմպոզիտորի, բայց, իհարկե, նաև այն իրականության և մարդկային խեղված ճակատագրերի մասին, որոնք շրջապատում են նրան։

Ռեժիսորը և դերասանները՝ իրենց զգացողությունների մասին

 

Ֆիլմի ռեժիսոր և սցենարի հեղինակ Յուսուպ Ռազիկովը լրագրողների հետ հանդիպմանը նշում է, որ ի սկզբանե որոշում է եղել Արամ Խաչատրյանի կյանքի մասին սերիալ ստեղծել, սակայն այն լայն արձագանք չի գտել հեռուստաընկերությունների շրջանում։ Այն ժամանակ «Մարս մեդիա» ընկերության մոտ գաղափար է ծնվել հայ գործընկերների հետ համատեղ ստեղծել լիամետրաժ ֆիլմ։ «Կազմեցինք սցենար, ներկայացրեցինք ՌԴ մշակույթի նախարարությանը։ Ի զարմանս նաև մեզ, այն բավական բուռն արձագանքի արժանացավ։ Նրանք ընդգծեցին, որ ուղղակի պարտավոր են աջակցել այս նախագծին։ Աշխատանքը բավական բարդ էր, քանի որ ցանկացած սցենարի հիմքում պետք է լինի դրամատիկ իրավիճակ, առանց դրա հնարավոր չէ ֆիլմ նկարել։ Սկսեցի ուսումնասիրել կոմպոզիտորի կենսագրությունը։ Պարզեցի, որ Խաչատրյանը բավական ծանր է տարել Հայոց ցեղասպանության փաստը, դա նրա ցավն էր, որի մասին, սակայն, չէր կարողանում բարձրաձայնել, քանի որ հանրային ակտիվ մարդ էր։ Հետո արդեն գտա այն պատմությունը, որ «Գայանե» բալետն ավարտին հասցնելու ժամանակ Խաչատրյանը թատրոնի տնօրենից հրաման է ստանում ևս մեկ պար ստեղծել։ 8 ժամ անց ստեղծվում է «Սուսերով պարը», իսկ թե հոգեկան ինչ ապրումներ է ունեցել կոմպոզիտորը, փորձել ենք փոխանցել ֆիլմի միջոցով,-ասում է Ռազիկովը։

Ռեժիսորն ընդգծում է՝ իր համար շատ կարևոր էր, որ Խաչատրյանին ազգությամբ հայ դերասան մարմնավորի։ Երեք թեկնածուներից այդ պատվին արժանացել է Համբարձում Քաբանյանը։ Դերասանն ասում է՝ մի կողմից անհանգստանում էր այն փաստից, որ պետք է մարմնավորի Խաչատրյանին, սակայն վստահ էր, որ ի զորու է դա անել։ «Դա ներքին կանչ էր, ինչ-որ հարազատ բան։ Արտիստի համար նման մեծության մարդուն մարմնավորելը միշտ է հետաքրքիր, բայց, իհարկե, նաև դժվար»,-նշում է Քաբանյանը։

Արման Նավասարդյանը նշում է, որ մեծ սիրով է համաձայնել նկարահանվել Խաչատրյանի մասին պատմող ֆիլմում։ «Իհարկե, մեծ պատասխանատվություն էր, բայց նաև հետաքրքիր այն առումով, որ իմ՝ Արամ Խաչատրյանի ընկերոջ կերպարը, հորինված էր։ Գիտեմ, որ շատ դերասաններից հենց ինձ են ընտրել այդ դերում հանդես գալու համար։ Հուսով եմ՝ կարողացել եմ արդարացնել այն մարդկանց սպասումները, որոնք վստահեցին ինձ։ Շնորհակալ եմ ռեժիսորին՝ հայերի և հայ մշակույթի հանդեպ ունեցած վերաբերմունքի և Արամ Խաչատրյանին այդքան լավ ճանաչելու համար։ Նա այնքան լավ էր ուսումնասիրել մեր մեծանուն կոմպոզիտորի կյանքն ու ստեղծագործական ուղին, որ նույնիսկ մենք այդքան բան չգիտեինք Խաչատրյանի մասին»,-հավելեց Նավասարդյանը։

 

Լուսինե Առաքելյան

Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՌուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարարԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. փոխվարչապետի գրասենյակԺամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ ՍրբազանՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգելԿիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացելՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ ԱռաքելյանԿիրանցի հատվածը դեռ վերջնական ճշտված չէ. Տավուշի մարզպետՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակըՊատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես հետո. ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Հրազդանի բաժինՓաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)Պայքարը շարունակելու ենք․ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվելՄիջազգային ճնշnւմը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասինԺողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջԿիրանցում արգելափակել են առանց պետհամարանիշի մեքենայի ելքը, տեղում ոստիկաններ ենՄիշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է ԵվրամիությունիցՀայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածումՎարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցերԱպրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյունՄայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿՀայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակիցՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում ենԻ՞նչ են քննարկել ՔՊ նիստում Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Քրեական հոդված, որ գործում է միայն ի օգուտ իշխանության«Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊԵկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ)Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում
Ամենադիտված