Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Ավտոներկրողները բողոքի ակցիա իրականացրեցին Կառավարության դիմաց

Ավտոներկրողներն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց։

Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նամակ հանձնեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին։

Հովհաննիսյանի խոսքով՝ մինչև դեկտեմբերի 30-ը գնելու են մեքենաները, ներկրելու են, կուտակելու են, մինչև հունիսի 30-ը պիտի վաճառեն ԵԱՏՄ տարածքում։

«Քարշակով աջղեկային մեքենան, եթե քաղաքացիներին վաճառենք, կարող ենք տեղափոխել այստեղ, ղեկը տեղափոխել»,-նշեց նա։

Ավտոներկրողները առաջարկեցին, որ մեքենայի նույնականացման քարտը ստուգեն Երևանում, փաստաթղթերը տանեն Գյումրի։

Հովհաննիսյանը նշեց, որ հանդիպել են ՊԵԿ նախագահի տեղակալի, ՔԿ նախագահի տեղակալի, ԱԺ պատգամավորների հետ։

website by Sargssyan