Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Մխիթարյանը իտալերենով խոսել է թիմի հաղթանակի մասին (տեսանյութ)

«Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  անդրադարձել է «Վերոնա»-ի հետ խաղում տարած հաղթանակին:

«Կարոտել էի խաղալը, հիմա ինձ լավ եմ զգում: Երկու ամիսը երկար ժամանակ է: Իմ կարծիքով, կարևոր էր  հաղթել այս խաղում: Թեպետ լավ չխաղացինք, սակայն վաստակեցինք կարևոր 3 միավոր»,-իտալերենով ասել է հայ կիսապաշտպանը:

Մխիթարյանի խոսքով` թիմում մի շարք ֆուտբոլիստներ նորեկներ են, և այս մրցաշրջանը դեռևս նոր է մեկնարկել: Թիմը պետք է ամեն ինչ անի հաղթանակի հասնելու համար:

Իտալիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակում «Ռոմա»-ն արտագնա խաղում հյուրընկալվեl էր  «Վերոնա»-ին և առավելության հասել  3։1 հաշվով: Մխիթարայանը դարձել էր գոլի հեղինակ:

 

website by Sargssyan