ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողի վիճակը ծանր է. նրան տեղափոխում են Երևան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հակառակորդի կողմից վիրավորում ստացած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս պահին գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում, փորձում ենք ամեն ինչ անել, որ այսօր կարողանանք տրանսպորտով տեղափոխել Երևան։ Տեսնենք՝ տրանսպորտային ինչ միջոցով կարող ենք տեղափոխել»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Ավելի ուշ, մեզ հետ զրույցում Ստեփանակերտի կեննտրոնական զինվորական հոսպիտալից տեղեկացրին, որ զինծառայողը գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, սակայն քիչ առաջ տեղափոխել են Երևան:

Նա հրաժարվեց նշել, թե մարմնի որ հատվածում է վիրավորում ստացել զինծառայողը:

Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ երեկ՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997 թվականին ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը: 

«Վիրավորում ստացած  զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն», – ասված է հաղորդագրությունում:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular