Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողի վիճակը ծանր է. նրան տեղափոխում են Երևան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հակառակորդի կողմից վիրավորում ստացած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս պահին գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում, փորձում ենք ամեն ինչ անել, որ այսօր կարողանանք տրանսպորտով տեղափոխել Երևան։ Տեսնենք՝ տրանսպորտային ինչ միջոցով կարող ենք տեղափոխել»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Ավելի ուշ, մեզ հետ զրույցում Ստեփանակերտի կեննտրոնական զինվորական հոսպիտալից տեղեկացրին, որ զինծառայողը գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, սակայն քիչ առաջ տեղափոխել են Երևան:
Նա հրաժարվեց նշել, թե մարմնի որ հատվածում է վիրավորում ստացել զինծառայողը:
Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ երեկ՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997 թվականին ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը: