Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Սարսափելի վթար Նորագավիթում. Mercedes-ը բախվել է «գաի պոստի» փլուզված շինությանը. Վարորդը տեղում մահացել է (ֆոտո)

Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 05:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 OT 046 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նորագավիթ թաղամասում՝ ժողովրդին հայտնի Նորագավիթի «գաի պոստի» մոտ՝ Արարատի մարզից դեպի Երեւան ընթանալիս, բախվել է չգործող ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի շինությանը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է:

Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է 28-ամյա Հրաչիկ Եղիազարյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական եւ սոցիալական քարտ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք ինքն է եղել վարորդը:

website by Sargssyan