ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աբովյանում ավտոմեքենա հրկիզած տղամարդը ձերբակալվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 17-ին, ժամը 03։50-ի սահմաններում, 45-ամյա տղամարդը դյուրավառ հեղուկ է լցրել ոստիկանություն ահազանգած տղամարդուն վստահված «Տոյոտա Կորոլլա» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի կափարիչի վրա եւ հրկիզել այն, տղամարդը ձերբակալվել է։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։

Նոյեմբերի 17-ին, ժամը 04.23-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում Աբովյան քաղաքի մի բնակչից հաղորդում էր ստացվել, որ Աբովյան քաղաքում իրենց ավտոմեքենան այրում են:

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության եւ Աբովյանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 25-ին, ժամը 12.00-ին, բաժին բերման ենթարկված՝ Աբովյանի 45-ամյա բնակիչը խոստովանական ցուցմունք է տվել, որ նոյեմբերի 11-ին, ժամը 03.50-ի սահմաններում, հիշյալ «Տոյոտա Կորոլլա»-ն հրկիզել է ինքը:

45-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular