Աբովյանում ավտոմեքենա հրկիզած տղամարդը ձերբակալվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 17-ին, ժամը 03։50-ի սահմաններում, 45-ամյա տղամարդը դյուրավառ հեղուկ է լցրել ոստիկանություն ահազանգած տղամարդուն վստահված «Տոյոտա Կորոլլա» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի կափարիչի վրա եւ հրկիզել այն, տղամարդը ձերբակալվել է։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։
Նոյեմբերի 17-ին, ժամը 04.23-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում Աբովյան քաղաքի մի բնակչից հաղորդում էր ստացվել, որ Աբովյան քաղաքում իրենց ավտոմեքենան այրում են:
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության եւ Աբովյանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 25-ին, ժամը 12.00-ին, բաժին բերման ենթարկված՝ Աբովյանի 45-ամյա բնակիչը խոստովանական ցուցմունք է տվել, որ նոյեմբերի 11-ին, ժամը 03.50-ի սահմաններում, հիշյալ «Տոյոտա Կորոլլա»-ն հրկիզել է ինքը:
45-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է: