ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոլ Ռիչարդ Գալագերն այցելեց Գյումրի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալագերը Հայաստան կատարած  պաշտոնական այցի շրջանակներում նոյեմբեր 10-ին Գյումրիում էր: Փոլ Ռիչարդ  Գալագերը Գյումրիում հանդիպում ունեցավ հայ կաթողիկե համայնքի ներկայացուցիչների հետ, մասնակցեց Հայ Կաթողիկե Սրբոց Նահատակաց Աթոռանիստ Եկեղեցում  ձեռամբ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել Արք. Մինասյանի  մատուցած  սուրբ պատարագին:

Պատարագը մատուցվեց համապատարագությամբ Արհիապատիվ Փոլ Ռիչարդ Գալագերի և  Պապական Նվիրակ՝ Արքեպիսկոպոս Խոսե Բեթենկուրի: Պատարագին ներկա էին նաև հայ կաթողիկե  թեմի քահանաներ, վարդապետներ:

Պատարագի ավարտին հայ կաթողիկե համայնքի անունից, ողջունելով Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալագերի այցը Գյումրի, Արհ. Տ. Ռաֆայել Արք. Մինասյանը նշեց, որ  սա լավ առիթ  է ամբողջ կաթողիկե համայնքի համար՝ լսելու հայրական խոսքը:

Մեկնելով պատարագին ներկայացված Սաղմոսաց գրքի ներկայացված հատվածը՝ Արհիապատիվ Գալագերը նշեց. «Լսելով այս խոսքերը՝ մեր սրտում մղում ենք զգում ուժգին կերպով ապրելու  Փրկչի հետ մեր հանդիպումը, որն իր գագաթնակետին հասնում է Սուրբ Պատարագի ծիսակատարության ժամանակ, այս պահն է, որի ընթացքում պետք է որդիական ապավինով հանձնվենք մեր  Աստծոն, բայց դրա  համար պետք է կառուցենք հիմք…Վատիկանում՝ Պապական պալատների սրահներից մեկում՝ պատին, գրված է «Հավատքով և Աստծո հանդեպ վստահությամբ մարդը ոչնչից չի վախենում և ոչ մի բան չի խոչընդոտում իր ճանապարհին, մինչդեռ մի հավատացյալ մարդ՝ առյուծի քաջությամբ է դիմագրավում դժվարին խոչընդոտներով լի իրականությունները»: Այս խոսքերը, կարծում եմ, շատ լավ են հարմարվում հայ ժողովրդին, որը դարերի ընթացքում  քաջությամբ ու վճռականությամբ դիմագրավել է բազմաթիվ տառապանքներ ու փորձություններ»:

 

Անդրադառնալով Հայաստան կատարած իր այցին՝ Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարը  փոխանցեց Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ողջույնը նշելով. «Նա ինձ  խնդրեց փոխանցել ձեզ, որ աղոթում է ձեր համար, նաև ի հիշատակ ու ի շարունակություն 2016  թվականին Հայաստան կատարած  իր ճամփորդության և հատկապես ի հիշատակ այն Սուրբ պատարագի, որ նա  այստեղ՝  Գյումրիում, մատուցեց: Սրբազան քահանայապետը, ինչպես հաճախ կրկնում է իր առաքելական կոնդակներում, ձեզանից յուրաքանչյուրին քաջալերում է մասնակցել Ավետարանի շնորհին՝ ուրախությամբ, բերկրանքի մեջ, սրտի մղումով ու Տիրոջ հանդեպ վստահությամբ, որ ապրում ենք ամեն օր: Նա ինձ խնդրել  է ներկաներիդ ու ձեր սիրելիներին փոխանցել իր օրհնությունը՝  բոլորիդ հանձնելով սուրբ կույս Մարիամի բարեխոսությանը»:

Ավարտին համայնքի անունից և ի հիշատակ Գյումրի կատարած այցի, Արհ. Տ. Ռաֆայել Արք Մինասյանը Արհիապատիվ Փոլ Ռիչարդ Գալագերին նվիրեց խորհրդանշական սկիհ:

 
 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular